18 January 2016

Միսաք Մեծատուրյան




Նրա ազգանունը Մեծատուրյան էր, որովհետև մե՞ծ բաներ է տվել մարդկանց, թե՞ որովհետև մեծ տաղանդով է  օժտված, հավանաբար՝ երկուսն էլ միասին: Մեծարենցի բանաստեղծությունը դուրս է ամեն տեսակ չարությունից, ամեն տեսակ սարսափներից։ Թեև նրա անձնական ողբերգությունը մեծ էր, բայց Մեծարենցը աշխարհը գորշ ու տխուր չտեսավ, որովհետև նա ուժեղ էր հոգով, իսկ նրա լեզուն անուշ էր ու սիրուն։  Նրա ստեղծագործությունները շատ զգացմունքային են և չափազանց խորը։
Կա կարծիք, որ Միսաք Մեծարենցը քսաներորդ դարի սկզբի համաշխարհային մեծության պոետ էր։ Նա ազատորեն կարող է դրվել ցանկացած եվրոպական բանաստեղծի կողքին։

Փոխադրությունը` Անի Ջանոյանի

No comments:

Post a Comment