14 December 2015

Լռությունը խոսում է մեր փոխարեն

Լռության մեջ շատ բան է թաքնված: Այն խորհրդավոր է, այն լուռ է, մի քիչ էլ՝ տխուր:
Խոսքերն էլ կարող են կարևոր բան փոխանցել, բայց հաճախ այն, ինչ անհասկանալի է մեզ, դառնում է գայթակղիչ: Այն, ինչ անհասկանալի է` կանչում է, ցանկություն է առաջացնում: Լռությունը հազար խոսք արժե, իսկ խոսքը նույնիսկ եթե հազար իմաստ արտահայտի, չի հասնի կանչող լռությանը, գրավիչ լռությանը: Նույնիսկ եթե իմաստալից ես խոսում, երկար խոսքդ ձանձրացնում է, իսկ լռել կարող ես հավերժ: Լռության մեջ կան հայացքներ, շատ հայացքներ, որոնք խոսում են մեր փոխարեն և խոսում են այնքան գեղեցիկ: Իսկ, երբ դու ես խոսում, ստում կամ թեկուզ ճիշտն ես ասում, քո ձայնը խանգարում է քո հայացքի ձայնին, այն փակում է, խլացնում: Հայացքով դու միշտ կգտնես սուտը, լռության սուտը, բայց երբ խոսքը խագարում է, դու էլ չես կարող տեսնել սուտը, տեսնել մարդու հոգին: Ձեր միջև մի պատ կա, հաստ պատ, որը փակում է ամեն ինչ: Երկար խոսքը գլխապտույտ է առաջացնում, այն քանդում է քո ներսի խաղաղությունը, այն քանդում է քո լռությունը, փչացնում այն: Լռությունը անհասկանալի ու կանչող է, խոսքը միշտ դատարկ է, եթե չկա ապացույց, իսկ գործը` ամեն ինչ է: Երկար խոսելու կարիք չկա, եթե ասածդ կարող ես ապացուցել գործով:

No comments:

Post a Comment