3 December 2015

Ձմռան գույները

Ձմեռը չունի բազմազան գույներ,
Որ գունավորի երկինք ու երկիր,
Այս ունի մի գույն՝ սպիտակը անխառն,
Որ փաթիլ-փաթիլ սփռում է վերից
Առատ ու անվերջ։

Մաքուր ու անբիծ ձյունը ձմեռվա
Խաղաղությունն է հարատև կյանքի,
Որ չունի գույներ,
Բայց ամեն գույնի
Երջանկություն է նվիրում կյանքին։
Ձմռան անարատ ձյուների վրա,
Խաղաղ ու անհոգ մանկության գրկում
Երբ քայլում եմ ես,
Ձմեռը անհոգ ու շռայլորեն
Թևեր է տալիս մտքերիս, կյանքիս,
Ու ճերմակ-ճերմակ թավալվող ձյունը
Նստում է հանդարտ ճախրող թևերիս։
Ձմեռը՝ մանուկ,
Ձմեռը՝ անհոգ,
Թևավոր կյանքի ու երջանկության
Ճերմակ, հավերժ շունչ․․․

No comments:

Post a Comment