3 December 2015

Կանչ


Մուշեղ Գալշոյան Կանչ պատմվածքի վերլուծություն

Ծերունին, մահակին հենված, կանչում էր երգեցիկ: Գառները շաղ էին եկել լեռնալանջին, իսկ Զորոն… իսկ ծերունի Զորոն գառնարած չէր. Զորոն՝ խոշորկեկ ու թավամազ, հենվել էր մահակին ու երգեցիկ կանչում էր:
-Ալեեե՜.. Ալե, իմ հոգին, Ալեեե՜…
Զորոյին կանչում էր երիտասարդությունը, իր կյանքի առաջին սերը` Ալեն: Նա խելագարի պես սիրահարված էր, և Ալեն անունը անհնդատ կրկնելով, հաճույք էր զգում: Անունը հարազատ էր դարձել: Դեռ երեխա հասակում, երբ Զորոն տեսավ Ալենին, սիրեց ամբողջ հոգով, և ցանկացավ, որ նա միայն իրենը լինի և սիրի նրան իր նման` անսաման սիրով, խելագար սիրով: Նրան տանջում էր մի հարց, ինչ՞ու նա տեսավ Ալեին, ինչ՞ու սիրահարվեց, ինչ՞ու բախտը այդպես եղավ, ինչ՞ու, եթե վերջում նրանք, միասին չեն լինի: Կրկին ու կրկին հարցնում էր, ախր ինչ՞ու եկավ, որ էս մեղավոր աշխարհի մեղքը ավելացներ ու էրթա՞ր, եկավ, որ գար դաղեր Զորոյի հոգին ու էրթա՞ր, որ Զորոյին ասեր, թե աշխարհում էսպես-էսպես անուշ բա՞ն կա, որ ասեր թե սեր կա, ու տար էդ սերը մի հայացով, բայց համը բերանին թողած էրթա՞ր: Եվ չդիմանալով այդ վշտին, այդ խառնաշփոթին իր հոգում, որոշեց փախցնել Ալեին, բայց շատ ուշեր, նա արդեն մեծ էր, ով գիտ՞ի միգուցե ընտանիք էլ ուներ: Զորոն այնքան ուժեղ էր սիրում, իր սիրուն նրա հանդեպ, որ չէր մտածում, իսկ միգուց՞ե Ալեն երջանիկ չի լինի, միգուց՞ե այդպես միայն իրեն է լավ լինում: Նա էգոիստ էր, ուղղակի նա չափից շատ էր սիրում սերը, սիրում էր ավելիշատ քան Ալեին: Եվ նա ուզում էր… ուզում էր միշտ զգալ սերը… միշտ ուղղակի երջանիկ լինել…Սերը մեզ երջանիկ ու բարի է դարձնում: Նա միշտ կսիրեր Ալեին, կսիրեր սերը, և հավերժ ամեն անգամ առաջվանից ուժեղ ու գեղեցիկ կկանչ էր.
-Ալեե՜ե... Ալե, իմ հոգին, Ալեեեե՜...

1 comment:

  1. Անի՜, ինչ լավն էր, հատկապես էս հատվածը՝
    նա էգոիստ էր, ուղղակի նա չափից շատ էր սիրում սերը, սիրում էր ավելիշատ քան Ալեին: Եվ նա ուզում էր… ուզում էր միշտ զգալ սերը… միշտ ուղղակի երջանիկ լինել…Սերը մեզ երջանիկ ու բարի է դարձնում: Նա միշտ կսիրեր Ալեին, կսիրեր սերը, և հավերժ ամեն անգամ առաջվանից ուժեղ ու գեղեցիկ կկանչ էր.

    ReplyDelete