8 January 2016

Աստվածային ուժ


Մենք չենք ատում մեր թշնամիներին: Նրանց մենք կարող ենք առավելագույն դեպքում չսիրել: Իսկ ատելությունը ծնվում է սիրուց: Կատարյալ ատելությունը հիասթափություն է սիրուց: Իսկ, երբ տղամարդը սովորում է սիրել, նա պարտավոր է ընդունել նաև ատելության ռիսկերը: Սիրո խաղաղությունը պաշտպանելու եսասեր ցանկությունը արժենում է հիասթափություններ, իսկ դրանք ծնվում են մեր սերը փրկելու համար: Սերը մեզ բարձրացնում է, սակայն սիրո աստվածային ուժը այդ սիրուց ստացած ինքնավստահությունը չէ: Սերը աստվածային է, քանի որ սիրո կորուստը մեզ կարող է կամ մեկ հարվածով գետին տապալել, կամ այդ հարվածից հետո ուժ տալ բարձրանալու դեպի երկինք:
Որքան մեծ է սերը, այնքան մեծ է նրանից ծնված ատելությունը, իսկ որքան մեծ է այդ ատելությունը, այնքան ավելի մեծ է այն ուժը, որով դու կհասնես մինչև երկինք:
Փոքր սերը սեր չէ:

No comments:

Post a Comment