13 December 2015

Լեգենդար լեգենդները


Անցյալում եղած դեպքերը միշտ չափազանցվում են մեր կողմից: Ահա թե ինչպես են ծնվում լեգենդները: Որքան էլ անհավատալի թվան այդ լեգենդները միևնույն է նրանք իրականության փոփոխված տարբերակներն են: Լեգենդները միջոց են թերագնահատելու ներկան և ապագան, քանի որ լեգենդներն ինքնին անցյալի գերագնահատակունություններն են: Որքան էլ այդ լեգենդները անգերազանցելի թվան միևնույն է ժամանակը հաղթում է նրանց: Վերջ ի վերջո մեկը միշտ գերազանցում է նրանց և ահա այն ժամանակը, երբ ծնվում են նոր լեգենդները:
Խոսում եմ լեգենդների մասին, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մարդիկ չեն կարողնում փախչել լեգենդներից: Երբ մարդ ինչ-որ հաջողության է հասնում միշտ լինում են կեղծարարներ, որոնք թերություններ են ման գալիս նրա կյանքի մեջ, կամ էլ լինում են մարդիկ, ովքեր ավելի են մեծացնում նրա փառքը: Արդյունքում մեկը հաջողության հասածին համարում է ամենակարող, իսկ մյուսը աղավաղում է նրա գոյությունը և իջեցնում է նրա պատիվը մինչը ամենախորը անդունդը:Այս երևույթի առաջացման պատճառը միգուցե հենց մենք ենք ստեղծում: Յուրաքանչյուր մարդը ուզում է լինել կատարյալ և թաքցնում է իրականությունը: Մեզ միշտ էլ ավելի է դուր գալիս խափել բոլորին մեզ կատարեալ դարձնելու համար, քան ցույց տալ նույնիսկ մեր ամենաչնչին թերությունները: Լեգենդները առաջանում են հենց կենցաղային ստերից: Սուտը ունի մի վատ սովորություն` այն շատ արագ է տարածվում: Այսպիսով մեկ անգամ ստելով մենք պարտավորվում ենք ստել անընդհատ, որպեսզի ապացուցենք, որ մենք սուտ չենք խոսել: Երբ, որ կարողանում ես սուտը հավատացնել մի քանի հոգու, ապա նրանք ևս սկսում են իրենց ուժերի գեր լարումով շարունակել քո սուտը և քեզ ակամայից դարձնել լեգենդ: Հիմա արդեն քո հերթն է որոշում կայացնելու` արդյոք ուզում ես լինել սովորական մահկանացու, թե դառնալ մեկը ում կամ բոլորը կպաշեն, կամ բոլորը կատեն: Անձամբ ես ընտրում եմ առաջին տարբերակը:

No comments:

Post a Comment