9 November 2015

Ներկան՝ անցյալ կամ ակնթարթային որոշումներ


Հաճախ մեր գործողություններն արդյունք են նախկինում կատարած որոշումների:
Մեր որոշումները կապված են մեր ներկայի հետ, դրանցով մենք ընտրում ենք մեր կյանքի ուղին: Հիասթափությունների իրական պատճառը հենց որոշումների անմիջական կապն է ներկայի հետ: Քարքարոտ ճանապարհները միշտ տանում են դեպի պարարտ հողեր: Ներկան ակնթարթ է սակայն: Երբ գալիս է այդ ակնթարթի փորձությունը հաղթահարելու ժամանակը՝  դարեր է թվում: 
Անցյալին նայելիս՝  մենք հաճախ հիասթափություններ ենք ապրում մեր կատարած կամ չկատարած գործողությունների համար և զգում ենք, որ սխալվել ենք: Սխալվել ենք, քանի որ ավելի մեծ ենք համարել ներկայի ակնթարթը, մտածելով, թե ներկայի ակնթարթը ավելի երկար է, քան ավագայի դարը: Ակնթարթային ճիշտ որոշում կայացնել հնարավոր է միայն լսելով մեր սրտի ձայնին, քանի որ, եթե մենք լսենք մտքին և սխալվենք, ապա կհիասթափվենք, որ սրտին չենք լսել, սակայն, եթե մենք սխալվենք լսելով մեր սրտի ձայնին, ապա գոնե ինքնաբավարարվածություն կզգանք ու այնքան էլ շատ չենք տխրի: 
Այսպիսով, մեր ակնթարթային որոշումները կախված չեն մեզանից, և կարող են մարդուն կամ բարձրացնել մինչև երկինք, կամ էլ նույն այդ մարդուն նույն այդ երկնքից իջեցնել ամենախոր անդունդ:

Մեր ճակատագիր ասվածն ոչ այլ ինչ է, եթե ոչ սրտի կողմից ընդունված ակնթարթային որոշումների ամբողջություն: Եվ ինչքան էլ այդ ակնթարթային որոշումները մեզ իջեցնեն կամ բարձրացնեն, միևնույն է, դրանցով կյանքը երբեք չի ավարտվում: Այն ընդամենը սկսվում է...

No comments:

Post a Comment