25 November 2015

Ճշմարտության իրական չափը

basho_museum (5)
"«Քո գիտակցությունը Բուդդան է-ահա նրանց բուժման դեղը, ովքեր հիվանդ են: Դա գիտակցությունը չէ, դա Բուդդան չէ,-ահա բուժումը նրանց, ովքեր թունավորվել են դեղերից»: 

Ճշմարտության իրական չափը

Իմ կարծիքով, Բասյոն իր աշակերտին` Խոդզյոնին, փորձում էր հասկացնել, որ ճշմարտության արժեքը առավել մեծ է, քան մենք ենք պատկերացնում: Նա ոչ թե ասում էր, այլ ցույց էր տալիս: Այս դեպքում, կարծում եմ,  հնարավոր չէ մոռանալ դասը: Հաճախ այն բաները, որոնք մեզ հաճելի և դրական են թվում, իրականում մեզ դանդաղ և աննկատ վնասում են: Ավելի ցավալի է, երբ մենք պաշտպանում ենք այդ արժեքները, քանի որ կարծում ենք, որ դրանք օգուտ են տալիս մեզ: 
Աշակերտը հավատալով Բասյոյի խոսքին՝  բնակություն հաստատեց լեռներում: Նրա համար իր ուսուցչի ասածը ճշմարտություն էր, իսկ, երբ նա հանդիպեց վանականին, ով Բասյոյի պատվերը կատարելով ասաց, որ ուսուցիչը փոխել է իր կարծիքը, աշակերտն իրեն խաբված զգաց և ավելի մեծ դաս քաղեց: Նա հասկացավ ճշմարտության գինը:
«Եվ երբ վանականը այս մասին պատմեց Բասյոյին, վերջինս գոհունակությամբ նշեց.
-Շատ բաներ արդեն հասունացել են:
Այդժամ  Ֆուգյուձայը՝ Բասյոյի աշակերտը, բարձրանալով տեղից՝  ասաց.

-Քո գիտակցությունը Բուդդան է-ահա նրանց բուժման դեղը, ովքեր հիվանդ են: Դա գիտակցությունը չէ, դա Բուդդան չէ,-ահա բուժումը նրանց, ովքեր թունավորվել են դեղերից»:
Ապրելով խաբկանքների աշխարհում՝ մենք հաճախ կորցնում ենք պահը առաջ գնալու և բուժվելու: Բուժվելու մեզ հաճելի խաբկանքներից: Չէ՞ որ խաբված լինելը հաճելի է այնքան ժամանակ,  որքան խաբկանքը մեզ ճշմարտություն է թվում...

No comments:

Post a Comment