28 October 2015

Դու գնացիր


Դու գնացիր, – ես մնացի
Բյուր մարդկանց մեջ մեն – մենակ


Սրտիս խորքում դառն լացի,
Խավարն իջավ կըրծքիս տակ:
Թափառում եմ փողոց – փողոց
Այս ծովածուփ քաղաքում.
Զսպված ցավից շրթներս` խոց,
Եվ աստղ չկա իմ հոգում …

Ավետիք Իսահակյան

Երբ նա չկա՝ քո հոգու աստղը, դու միայնակ ես ամբողջ աշխարհում, միայնակ ես քո ընկերների մեջ: Երբ կատակով սկսում են ուրախացնել, դու չես ծիծաղում, մի գուցե ուրախանում ես, բայց չես ուզում ցույց տալ, կարծես ամաչում ես, որ հիմա դու ծիծաղում ես, երբ նա գնացել է... Էլ առաջվանը չես, ուրիշ ես: Առաջ կծիծաղեիր, հիմա՝ ոչ, առաջ կհիասթափվեիր, հիմա՝ միևնույնն է...Չէ՞ որ նա գնացել է: Շատ հեռու է գնացել, գնացել է ու կորել...կորել, մոլորվել, հետք չի թողել: Անհետք գնացել է, հեռու է, չի գա, իմ աստղն էլ հետն է տարել: 
Ես եմ մեղավոր, ես նրան տվեցի իմ աստղը, իսկ նա իմ աստղը երևի մոռացել է կամ էլ այնքան աստղեր ունի, որ չի նկատում իմը:  Չի ստել, չի վիրավորել, միայն գնացել է՝  հետը տանելով իմ աստղը...

No comments:

Post a Comment