29 October 2015

Կատարելություն


Օսկար Ուայլդ  «Դորիան Գրեյի դիմանկարը»

Որքան էլ ցավալի լինի, բայց հանճարն ավելի հարատև է, քան գեղեցկությունը: Այդ պատճառով էլ մենք ձգտում ենք անսահմանորեն զարգացնել մեր միտքը: Գոյության կատաղի պայքարում մենք ուզում ենք ունենալ հաստատուն մի բան, և լցնում ենք մեր գլուխը անպետքություններով, փաստերով և կյանքում մեր տեղը հաստատելու դատարկ հույսով: Գեղեցկությունը կգա ու կգնա, կմնա միտքը: Մարդ գեղեցիկ ծնվում է, ծերանալով կորցնում գեղեցկությունը, մինչդեռ միտքը հակառակըը՝ տարիքի հետ գեղեցկանում է: Դատարկ միտքը ստիպում է շրջապատին քեզ արհամարհել, նույնիսկ հազվադեպ խելացի միտքը որպես սովորական հիմարություն համարել: Շատ ծեր մարդկանց նայելիս, թվում է, թե էլ չկա նրանց միջի կյանքը, չկա այն լույսը, որ վառվում է յուրաքանչյուրիս մեջ և չի թողնում, որ մենք սառենք, երբեմն նրանք նույնիսկ կարող են իրենց խելագարների պես պահել: 
Մի գուցե այնքան է գեղեցկացել նրանց միտքը, որ այդքան տեղեկությունից քիչ է մնում պայթի՞ կամ այնքան դաժան բաներ է հասկացել, որ էլ չի ուզում ապրե՞լ, որ էլ ի վիճակի չէ պայքարե՞լ: Բայց չէ՞ որ նրանք հանճար են, ավելի շատ են ապրել, շատ են տեսել և շատ գիտեն...
Կան մարդիկ, որոնք վաղ հասակում են հանճար դառնում, որովհետև կարողանում են ծաղկել, որովհետև մաքուր են, որովհետև կյանքը նրանց դեռ չի կարողանում փչացրել, բայց, միևնույնն է, նրանք չեն հասնի ծեր հանճարներին, նրանց միտքը անցել է կյանքի կեղտոտ հոսքով և մնացել մաքուր՝ դառնալով ավելի չքնաղ ու կատարյալ: 
Լավ կրթված, ամեն ինչից տեղյակ մարդ՝ ահա ժամանակակից իդեալը..
Ահա իսկական գեղեցկությունը...
Կատարելություն...

1 comment: