30 October 2015

Պահիր...


Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»

Յուրաքանչյուր դիմանկար, որ կերտվում է մեծ զգացմունքով, իր իսկ նկարչի դիմանկարն է, և ոչ թե բնորդինը: Բնորդը սոսկ պատահականություն է, առիթ: Ոչ թե նրան, այլ ինքն իրեն է հայտնագործում նկարիչը կտավի վրա: Եվ ես վախենում եմ, որ նկարում կերևա իմ հոգու գաղտնիքը: Ահա թե ինչու չեմ ուզում ցուցադրել: Մարդիկ, նայելով իմ նկարին, կտեսնեն իմ թույլ կողմերը։ Նայելով նկարչի տարբեր գործերին, հասկանում ես, որ նրանք նույն են, որ նույն հոգին է տրված այդ նկարներին։ Որ նկարելով բնորդին, նրանք բացում են իրենց իսկ հոգու գաղտնիքերը, որ պատկերում են հենց իրենց: Սովորական գործերը շատ թույլ են բացահայտելու համար, բայց նկարիչների լավ գործերին նայելով, կարծես նայում ես հենց նկարչի ուղիղ աչքերին։ Եթե ցուցադրես այդ նկարը՝ քո հոգու նկարը, դու կցուցադրես քեզ, դու կտաս քո կյանքի մի մասնիկը դիտողին։ Եվ ոչ միայն նկարիչները...Չկա այնպիսի բան, որ արվեստը չկարողանա արտահայտել: Արվեստը խոսում է հեղինակի փոխարեն կամ փոխանցում է այն, ինչ հեղինակը փորձում է թաքցնել, բայց չի ստացվում։ Արվեստի մեջ դու մտածված կերպով, թե ոչ՝ քո հոգին ես դնում, ինչ զգում ես, արտահայտում ես արվեստի շնորհիվ, և կարծես ազատվում տխուր մտքերից, բացահայտում քեզ, բացահայտում նույնիսկ աշխարհը։ 
Ինչ դատարկ կլիներ կյանքն առանց արվեստի… Առանց երաժշտության, առանց պատկերների։ Միգուցե այդ արվեստի ցուցադրումով դու քեզ հպարտ ես զգում, բայց մի ցուցադրիր, նույնիսկ թաքցրու, որովհետև ցուցադրելով դու բացում ես հոգուդ անտեսանելի դռները, և ամեն դիտողի ներս թողնում։ Պահիր, թաքցրու այնպես, կարծես թե մի գանձ ունես... բայց, ախր, այն իրոք գանձ է։ Բոլորիս ներսում կա այդ արվեստը, այդ տաղանդը, ոմանք ցուցադրում են այն, ոմանք գանձի պես պահում։ Պահիր...

No comments:

Post a Comment