5 October 2015

Միշտ մեր ստվերում


Դավաճանված լինելու զգացումը մարդու ինքնասիրության համար ամենատհաճ զգացումն է: Երբ դու զգում ես քեզ դավաճանված, ապա զգում ես նաև խաբված, հուսահատված, օգտագործված և զգում ես, որ դու սխալ ես եղել քեզ հարազատ մարդկանց ընտրելիս: Եթե ինչ-որ մեկը քեզ դավաճանում է, ապա կախված նրանից, թե որքան հարազատ էիր դու դարձել նրա հետ, դու սկսում ես ատել շրջապատող մարդկանց, և այդ իրավիճակում շատ հնարավոր է՝  կորցնես քեզ իսկապես հավատարիմ մարդկանց: Եվ հետագայում, եթե դու հասկանաս նրանց հավատարմությունը, կսկսես ատել բոլորին և նույնիսկ նրանց, ում չես էլ ճանաչում: Եվ միակ բանը, որը կարող է հաղթել կյանքի հանդեպ  քո վերաբերմունքը՝  դառնում է ատելությունը:
Եթե կա լույս, ապա չես կարող խուսափել ստվերներից: Եվ մեր լուսավոր կյանքում ստվերներ են դառնում այն մարդիկ, ովքեր մեզ հետ են միայն այն ժամանակ, երբ մենք լույս ենք արձակում: Իսկ այն ժամանակ, երբ մենք մեր հոգում խավար է տիրու, նրանք հեռանում են մեզանից: Ստվերները իսկական դավաճաններն են, բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող ազատվել դրանցից:

No comments:

Post a Comment