14 October 2015

Ովքե՞ր ենք մենք

«Ճշմարի՛տ եմ ասում, մարդս մի կեղտոտ հոսանք է. ծով պէտք է լինել մի կեղտոտ հոսանք իր մէջ ընդունելու առանց կեղտոտւելու»։ Ֆրիդրիխ Նիցշե
Ովքեր ենք մենք՝ մարդիկ, ի՞նչ լավ բան ենք արել աշխարհի համար, կամ...գուցե միայն վա՞տ բաներ ենք անում: Ի՞նչ տեսակի է մարդը: Բոլոր մարդիկ իրենց էությամբ էգոիստ են ու չա՞ր: Ինչին ձեռք ենք տալիս, ամենը վերանում է, կամ էլ ստեղծում ենք մի այնպիսի սարք, որն իր շուրջ ամեն ինչ վերացնում է:
Անկեղծ ու շիտակ մտածենք: Կարծես մի կեղտոտ հոսանք լինենք ու առաջ ենք գնում՝ ոչնչացնելով մեր շրջապատը, բնությունն ու կենդանական աշխարհը, մեր մեջ մնացած լավն ու բարին:
Ո՞րն է ճանապարհը: Ծով դառնալը: Պետք է ծով լինել, որ կեղտոտ հոսանք ընդունելուց մաքուր մնանք: Որ կեղտոտվելուց հետո էլ մաքրվենք:

No comments:

Post a Comment