23 September 2015

Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները.Կոմիտաս


Ըստ իս Կոմիտասի հետ շատ վատ և անարդար են վարվել, նույնիսկ թշնամուդ նման բան չես ցանկանա: Կոմիտասին թե` Կոստանդնուպոլսում, թե` Փարիզում խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարան, նրան ասել են,  թե միջազգային երաժշտական ընկերությունը նրան հրավիրում է Փարիզ` կոնգրեսի: Թուրքական կառավարության իրականացրած կոտորածը տեսնելուց հետո նա ընկավ հիվանդանոց, որտեղ բուժվում էր հենց թուրք բժշկի մոտ: Արդեն այդ փաստը բավական էր, որ նրա վիճակը էլ ավելի վատանար: Կոմիտասի հիվանդության պատմության մեջ անճշտություն կա, այնտեղ ասվում էր, որ նա բազմիցս ստացիոնար բուժում է ստացել Թուրքիայում եւ Ռուսաստանում եւ առաջին անգամ հոգեբուժարան է ընկել դեռեւս 1898 թվականին, բայց իրականում նա այդ թվին սովորում էր Գերմանիայում: Իրականում Կոմիտասին հոգեբուժարան են տեղափոխել քառասունութ տարեկանում: Նա կլիներ խելագար ծերունի մեզ բոլորիս համար, եթե Լիլիթ Եփրեմյանը և նրա նման մարդիկ չխորանային նրա անցյալում և չճանաչեին իրական Կոմիտասին, ում մենք ենք ճանաչում:

No comments:

Post a Comment