8 September 2015

Սուտ, երազ



Դու մի երազ ես հորինված իմ կողմից
Կամ մի սուտ ես խավարում կորած
Կամ մի առծիվ ես թռչող դեպի ինձ,
Բայց ճանապարհին հանկարծ կործանվաց։


Դու մի հերոս ես իմ գրքում գրված
Կամ մի հրեշ ես բախտիս դեմ կանգնած
Գալիս գնում ես իմ կյանքում անգին
Կարծես փնտրում ես էնտեղ ինչ-որ գին։
Ասում եմ կարծես...
Ինքս էլ չգիտեմ, թե ով ես դու
Սուտ հերոս, թե բարի հրեշ։
Ստում ես ժպտալով, ժպտում արտասվելով, 
Չգիտեմ ժպտում ես, թե լալիս, բայց և այնպես ստում ես դու ինձ։
Ասում էի երազ ես, բայց երազանք ես
Ասում էի սուտ ես, բայց դու մաքուր ես
Ասում էի հեռու ես, բայց դու մոտ ես, կամ չկաս
Կամ էլ սուտ ես.. երազներումս ծնված։

No comments:

Post a Comment