9 September 2015

Ես գիտեմ`որն է ճշմարտությունը, բայց ավելի լավ բան եմ փնտրում. վերլուծություն


Հաճախ մարդիկ իրենց կյանքի ճշմարտությունը համարում են դժբախտ մի պատմություն, սակայն իրականում մենք ստանում ենք այն, ինչին  իսկապես արժանի ենք: Մենք մեզ երջանիկ կամ դժբախտ ենք համարում՝ համեմատվելով մյուսների հետ: Այնինչ չպետք է համեմատվել այլոց հետ, քանի որ կարող ենք ստանալ ոչ հստակ կարծիք: Սեփական պոտենցիալը ճշգրիտ գնահատելու համար պետք է ուղղակի վստահ լինել սեփական ուժերին և մինչև վերջ գնալ դեպի բաղձալի երազանքները:
Վիլյամ Սարոյանի նշած «ավելի լավ բանը» այն է, ինչ մենք ենք ստեղծում՝ գնալով երազանքի հետևից: Կապ չունի, թե ինչ կարգավիճակում է ծնվում մարդ: Մարդու կամքը և երազանքին հասնելու ցանկությունը կարող է հրաշքներ գործել: Մեր բարի երազանքները իրագործելով՝ մենք ստեղծում ենք մի նոր ճշմարտություն, որը հետագայում դառնում է մյուս մարդկանց առորյա իրականությունը: Մեր ստեղծած իրականությունը ուրիշների համար կդառնա մի հստակ ճշմարտություն, որի հիման վրա կստեղծվեն նորանոր երազանքներ:
Այսպիսով, այս հավերժական շղթան երբեք չի վերջանա և, քանի դեռ մարդիկ ունեն երազելու կարողություն, Վիլյամ Սարոյանի ճշմարտությունից առավել լավ բանը կլինի հասանելի:

No comments:

Post a Comment