28 September 2015

Օգտակար զգացմունքները

papaverarmԶգացմունքները ծնում են մեր մեջ հաջողության հասնելու ցանկությունը: Այսպիսով պետք է կարևորել սեփական զգացմունքները և գործել այդ զգացմունքներից ելնելով:
Մենք հաճախ ուզում ենք ձերբազատվել մեր զգացմունքներից, սակայն հենց զգացմունքներն են խոսում մեր մարդկային որակի մասին: Ւնչպիսին է մարդը, այնպիսին են նրա զգացմունքները և այդ զգացմունքներից ծնված երազանքները: Մենք չպետք է փորձենք ձերբազատվել մեր զգացմունքներից այլ պետք է նրանց ճիշտ սանդղակով գնահատել: Եվ պետք էլ չէ զգացմունքների վրա ուշադրություն չդարձնել, քանի որ զգացմունքների կարող են մեզ դարձնել ավելի լավը կամ ավելի վատը: Ավելի վատը չդառնալու և ավելի լավը դառնալ փորձելու համար մենք պետք է բաշխենք մեր զգացմունքները հետևյալ սկզբունքով: Արդյոք դա վնաս է մեզ, արդյոք դա վնաս է շրջապատող մարդկանց, արդյոք դա վնաս է, թե մեր շրջապատի մարդկանց և թե մեզ: Եթե ձեր զգացմունքները արդարացնելու նպատակով ստեղծված գործողությունների պլանը վնասում է ձեզ կամ ձեզ համար հարազատ մարդկանց, ապա պետք է պայքարել զգացմունքերի դեմ: Իսկ եթե դրանք օգուտ են բերում և ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց, ապա պետք է վստահ լինելով սեփական ուժերի վրա գնալ դեպի երազանքը մինչև վերջ: Ահա թե ինչու եմ ես կարծում, որ զգացմունքները երբեք չեն կարող պրոբլեմ դառնալ, եթե դրանք ճիշտ օգտագործես: Իսկ ինձ զգացմունքների մասին մտածելու առիթ տվեց Նունե Մովսիսյանի այս հրապարակումը:

No comments:

Post a Comment