16 September 2015

Հրանտ Դինք «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան»

Hrant Dinq
Մենք կարևորում ենք ցեղասպանությունը: Կարևորել պետք է, բայց ոչ այնքան, որ մոռանանք ներկայի մասին: Ողջ աշխարհի հայությունը մի հարցի շուրջ համախմբված լինում է միայն ապրիլի 24-ին: Այդ կերպ վարվելով՝ մենք ուզում ենք ցույց տալ, որ հարգում ենք շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակը: Հարգել անցյալը, իհարկե, պետք է, բայց պետք է նաև մտածել ներկայի մասին:
Ինչո՞ւ է հայ ազգը ձգտում ցեղասպանության ճանաչմանը ողջ աշխարհով: Մի՞թե ցեղասպանության ճանաչումը հետ կբերի այդ զոհերին: Ցավոք սրտի, հայ ազգը իր նպատակին հասնելուց՝ պետականության ունենալուց հետո, սկսեց մոռանալ, թե ինչ ճանապարհով է ձեռք բերվել այդ հաջողությունը:  1918 թվականին Հայաստանը ունեցավ այդքան բաղձալի անկախությունը: Բայց մենք միասնական չեղանք և չենք:
Նույնիսկ հիմա, երբ մենք պետականություն ունենք, միասին չենք: ՀՀ և ԼՂՀ ընդհանուր տարածքը չի գերազանցում 43,000 կմ, բայց մենք կրկին բաժանված ենք երկու պետության: Այսպիսով՝ հայաստանցին առանձնանում է ղարաբաղցուց, սփյուռքահայից: Մեր երկրում տարեց տարի մեծանում է արտագաղթը, հայ ժողովհուրդը սկսում է մասնատվել: Փաստացի հայերի մեծամասնությունը  չի ապրում ՀՀ-ում:
Մենք ունենք լիքը պրոբլեմներ, բայց չգիտես ինչու ներկայանում և միասին գործում ենք միայն ցեղասպանության հարցով:
 Հրանտ Դինքը վերջին նախադասությունում նշում է. «Թուրքահայերը ներկայումս ապրում են թուրքերի հետ միասին, Հայաստանի հայերը՝ թուրքերի հարևանությամբ, իսկ սփյուռքահայերի մեծ մասը՝ թուրքերից բավականաչափ հեռու»:
Իմ կարծիքով, հայը հիշում է և հիշելու է ցեղասպանությունը, դրա համար էլ չի կարողանում ներել թուրքերին:
Հիշենք անցյալը, բայց ապրեք ներկայով, որպեսզի կարողանանք կերտել ուժեղ Հայաստան՝ այս կերպ վրեժ լուծելով:

No comments:

Post a Comment