15 September 2015

Կոմիտասը լեգենդ է, հեռավոր առասպել...


Կոմիտասը խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ձուլվեց նրա հետ, հոգով ապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայի ոգին թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն թե դրանք պետք է մաքրել օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: 
Նա ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրված, ինքնուրույն և անաղարտ: Կոմիտասը ապացուցեց  հայ իսկական երաժշտության գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: 
Նա մեր պարծանքն է: Նրա երգերի շնորհիվ մենք սկսեցինք ճանաչել և զգալ: 
Նա լեգենդ է, հեռավոր առասպել:

No comments:

Post a Comment