14 September 2015

Դարձրեք շրջապատը ավելի լավը


Որոշ մարդիկ կարծում են, որ մարդիկ ունեն կարիք փոխվելու, որպեսզի դառնան ավելի լավը: Ըստ իս ոչ ոք կարիք չունի հիմնովին փոխվելու ավելի լավը դառնալու համար: Նախ սկսենք, որ ոչ մի մարդ չի կարող ամբողջությամբ փոխվել և անկախ ամեն ինչից նա ունի ձևավորված բնավորություն, որը անփոփոխ է: Ցանկացած մարդ ունի իր լավ և վատ կողմերը և, եթե չենք ուզում կորցնել մեր առանց այն էլ քիչ լավ կողմերը, պետք է ուղղակի հասկանալ, թե, որն է քո իրական կերպարը: Ոչ ոք սկզբում ատելություն չի ունենում միուս մարդկանց հանդեպ և այդ ատելությունը կամ նախանձը մարդիկ ձեռք են բերում ըստ հանգամանքներ: Եթե ցանկանում եք օգնել մարդուն ուղղակի հիշեցրեք նրան, թե ինչպիսին է եղել նա անցյալում: Ոչ մի մարդ չի զգում իր ներսում կատարվող փոփոխությունները, սակայն կողքի աջքից դա ուղղակի ակնհայտ է: Պետք չէ մարդուն մեղադրել նրա սխալների համար, այլ ուղղակի պետք է նրան հիշեցնել իր լավ ընդունակությունների մասին: Մեղադրելով մարդուն նրա սխալների համար մենք ավելի ենք վիրավորում նրա առանց այն էլ խոցելի միտքը: Այդ պարագայում նա կան այն ինչը կեղքից ինչ-որ մեկը հուշի նրան: Նրան իր անցյալը հիշեցնելով դուք դառնում եք մեծ հայելի, որը ցույց է տալիս մարդու փոփոխությունները: Այս գործողությունները անելիս չպետք է ուշանալ, քանի որ հաճախ <<հայելին>>  հակադարձ արդյունք կարող է տալ:  Այդ մարդուն կարող է թվալ, թե նա ավելի է լավացրել իր կարգավիճակը: Այդ պարագայում պետք է այդ մարդուն առաջ համեմատել ուրիշները կարծիքը նրա մասին նախկինում և հիմա:
Այսպիսով յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ ավելի լավը և դրա համար ուղղակի պետք է հիշել քո անցյալը:

No comments:

Post a Comment