17 May 2015

Սիրիր քո նախանձը

Rumi
Ատելության հիմնական պատճառները նախանձն ու խանդն են: Ատելությունը նախանձի գերադրական աստիճանն է: Այն բացասական երևույթ է, քանի որ ցույց է տալիս մեր թույլ լինելը: Թույլը կամ ուժեղը հարաբերական բաներ են, այսինքն՝  եթե դու թույլ ես, ապա թույլ ես ինչ-որ բանի համեմատ, իսկ եթե դու ուժեղ ես, ապա ուժեղ ես ինչ-որ բանից: Առանց սիրո, ատելություն լինել չի կարող: Հասարակ մի բան. եթե դու մարդու հանդեպ զգացմունք չունես կամ համակրանք չես զգում, ապա դու  նրան նույնիսկ ուշադրություն չես դարձնի: Ատելությունն ու սերը հակադարձ մեծություններ են: Դա արդեն ապացուցում է այն վարկածը, որ սիրուց ատելություն մի քայլ է: Մարդ չի կարող ատել, եթե չի սիրում և չի կարող սիրել, եթե չի ատում: Դրա բացատրությունն այն է, որ մարդը սիրելուց կամ ատելուց սկսում է համեմատել: Եթե դու սիրում ես, ապա նա ավելի լավն է, քան այն մարդը, ում հետ դու նրան համեմատում ես, իսկ եթե դու մեկին ատում ես, ապա նա ավելի վատն է, քան քո սիրելին: 
Ավետիք Իսահակյանի «Լիլիթ» պոեմում Ադամը սիրում էր Լիլիթին, քանի որ Լիլիթը ավելի լավն էր, քան իր տեսած միայնությունը: Նա սիրում էր Լիլիթին, քանի որ Լիլիթի կողքին նա իրեն ավելի լավ էր զգում, քան մենակ եղած ժամանակ: Այս դեպքում միայնությունը ատելություն է, իսկ Լիլիթը՝  սեր:
Էքզյուպերին ասում է. «Եթե մարդիկ ատում են իրար, մի՛ հորինիր հիմար պատճառներ հասկանալու համար ատելությունն այդ»: Ես նրա խոսքին կավելացնեմ՝  մի հորինիր պատճառներ ատելու համար, այլ ուղղակի սիրիր քո նախանձը: Նախանձը այնքան էլ վատ բան չէ, ուղղակի ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

3 comments:

  1. Էրիկ ջան, չհամոզեցիր: Ես խանդին ու նախանձին սիրողը չեմ: Ի՜նչ մի սիրելու մռութ ունեն, որ մի հատ էլ սիրեմ: Չէ, չլինելու բան է: Դրանց հախից գալու ես իմ կերպն ունեմ. խանդին՝ սիրով, նախանձին՝ հիացմունքով...

    ReplyDelete
  2. Իմ կարծիքով ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Նույնիսկ խանդն ու նախանձը։ Չափավոր խանդը սեր է, նախանձը մրցակցություն։ Մարդը կարող է հիանալ ու ոչինչ չանել, իսկ չափավոր նախանձը մարդուն ուժ է տալիս պայքարել և առաջ անցնել այն մարդուց ում նախանձում ես։

    ReplyDelete
  3. Եթե մրցակցել, ապա միայն ինքդ քեզ հետ: Մյուսների հետ ես գործ չունեմ, չեմ էլ ուզում ունենալ: Նախանձը ով դառավ, որ ինձ ուժ պիտի տա պայքարելու, ուրիշ շատ ավելի հետաքրքիր, սիրելի, շատ ավելի ուժ հաղորդող կերպարներ կան:

    ReplyDelete