8 April 2015

Լույս ու մութ մարդիկ





Կյանքում կան և լուսավոր, և մութ մարդիկ: Լուսավոր մարդիկ ժպիտով են բարևում ու նրանց ժպիտը մեզ ուժ է տալիս:
Իսկ մութ մարդիկ, կարծես, խլում են մեր ուժերը, մեր ժպիտը, մեր լույսը: Նրանք կյանքի թախծոտ պատմություններով են լցնում մեր գլուխը:
Իմ աշխարհում այդպիսի մարդիկ շատ կան՝  և լուսավոր, և մթամած: Լույս մարդիկ կարևոր դեր են խաղում իմ կյանքում, իսկ մութ մարդիկ ուղղակի չեն խաղում:
Մեր ներքին աշխարհը մեր հոգին է, մեր պատկերացումները, մեր երազանքները: Մենք ենք այդ աշխարհի հեղինակը և մենք ենք որոշում՝ թե ում ներս թողնենք` լույս մարդկանց, թե՞ մութ: Ըստ այդմ էլ կկառուցվի մեր աշխարհը` լույս, թե մութ: Եթե լույս մարդ մտնի քո աշխարհը, ապա ավելի կլուսավորի քեզ, իսկ եթե մութ, ապա քո աշխարհը կսևացնի:

No comments:

Post a Comment