1 April 2015

Հավատի լույսը


Ոչ ոք ճրագը վառելուց հետո այն չի թաքցնի կամ կաթսայի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն:
Մարմնի ճրագն աչքն է. երբ քո աչքը առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը հիվանդ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Ուրեմն զգո՜ւյշ եղիր, որ չլինի թե քո մեջ եղած լույսը խավարի։ Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է առանց խավարի մի մասնիկ ունենալու իր մեջ, այն ժամանակ ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես այն ժամանակ, երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ…
Երբ ինչ-որ լավ բան ես ունենում, կիսիր բոլորի հետ, մի պահիր այն վախենալով, որ կգողանան, այլ կիսիր հավատալով, որ կստանաս կրկնակին:
Եթե դու կյանքում լավը չես տեսնում, երբեք էլ չես ունենա և չես էլ նկատի լավ բաները: Վատին նայելիս՝  ճրագ նկատիր, իսկ խավար նույնիսկ ստվերումդ մի տես:
Եթե դու լինես այդպիսին՝ այդպես լուսավոր ու քո ներսում նույնիսկ մեկ կաթիլ խավար չլինի, ուրեմն վաղ թե ուշ մի օր էլ դու ճրագ կդառնաս և կլուսավորես շուրջդ:         

No comments:

Post a Comment