3 April 2015

Լուսին



Ներսումս ամենինչ իրար է խառնվել, չեմ գտնում բառեր, չեմ գտնում մտքեր, ինքս ինձ չեմ գտնում: Միայն տեսնում եմ անծանոթ դեմքեր, զգացմունքներ, վերևից դիտում եմ մարդկանց: Նրանք այնքան տարբեր են, այնքան նման, բայց վերևից նրանք այնքան երջանիկ են թվում: Կուզեի մի օր էլի մարդ լինեի, այնտեղ մարդկանց հետ, իսկ այստեղ վերևում ես մենակ եմ, տխուր: Միգուցե ես ավելին գիտեմ քան նրանք, բայց շատ իմացությունը երբեմն խելագարության է հասցնում: Նրանց նայելով այնքան բան կարելի է սովորել, նրանք այնքան ուժեղ են, այնքան խելացի, իսկ ես...ես վախկոտ եմ, թույլ եմ: Այնքան կուզենայի գոնե մի օր մարդկանց ներսում լույս տեսնեի: Բայց երբ արևը գալիս է, ես փախչում եմ, վախենալով, որ կայրվեմ նրա խոցելի շողերից: Ես չլուսավորված երես ունեմ, որը միայն արևը կարող է լուսավորել, բայց իմ վախի պատճառով, իմ կեսը այդպես էլ կմնա չլուսավորված:

No comments:

Post a Comment