28 April 2015

Կյանք և մահ





Նստած խորհում եմ մթության լռության մի անկյունում
Ոչ մի մարդկային շշուկ, ոչ մի խանգարող աղմուկ
Միայն մտորումներս են ալեկոծված ուղղորդում ինձ դեպի այնտեղ
Այնտեղ որտեղ աստղերը համրելի են, որտեղ սուտը ճշմարիտ է
Որտեղ արևը մի դեղին գունդ է , որով կարելի է խաղալ,
Իսկ հետո դեն նետել մութ անկյուն, որտեղ որ ես եմ:
Մթության ներսում ժամանակն է կյանքը,
Բայց բոլորը ստից խելագարված սպասում են նրա ավարտին:
Կյանքը այնքան հեռու է թվում ինձնից, այս սարսափելի անկյունից,
Բայց իրականում նրանք այնքան մոտ են քույրերի պես,
Բայց կոչվում են կյանք և մահ:
Եվ այնտեղ հավերժ կտիրի մթությունը
Ներս չթողնելով ոչ մի հույսի ճրագ:

No comments:

Post a Comment