12 March 2015

Պատմում է Շողակնը

Այսօր Շողակն էլեկտրոնային ամսագիրը ներկա էր <<Տնտեսական միամսյակ>> նախագծի կազմակերպած սեմինարին:
Սեմինարը այս անգամ վարում էր Դիաննա Մելքումյանը` Հայաստանում Ամերիկյան համալսարանից: <<Տնտեսական միամսյակ>> նախագծում կա սոցիալական և կոմեցիոն գովազդի մրցույթ: Այսօրվա սեմինարի հիմնական թեման հենց գովազդներն էին: Դիաննա Մելքումյանը մեզ` սովորղներիս ցուցադրեց գովազդի տարբեր սահմանումներ: Այդ սահմանումները սահմանել էին միջազգային գովազդային հանրահայտ կազմակերպություններ: Դրանք պարզ էին և հասկանալի: Դիաննա Մելքումյանը մեզ սովորեցրեց նաև, թե որոնք են գովազդի պատրաստման համար կարևոր նախապայմանները և, որ գովազդներն են ամենից շատ տպավորվում մարդկանց մեջ: Գովազդի պատրաստման համար կարևորագույն նախապայմանը սպառողն է: Սեմինարը ավելի հետաքրքիր դարձնելու համար նրա պատրաստած պրեզենտացիայում կային հետարքիր հարցեր, որոնք շատ պետքական են մեր առօրյայում: Պրեզենտացիայում կային հետաքրքիր դիագրամներ, որոնք շատ ուսուցողական են: Այդ ամենը մենք իմացանք ոչ միայն տեսականորեն այլ նաև գործնականում: Մենք տեսանք գովազդի տարբեր օրինակներ և քննարկեցինք դրանք: Պարզվեց որ մարդկանց մեջ տպավորված գովազդների մեծ մասը չի նկարագրում գովազդվող ապրանքը և նույնիսկ շատ գովազդներում էլ նույնիսկ չի էլ ցուցադրվում այդ ապրանքը: Մի մեծ բացահայտում էր մեր համար այն, որ Կանի հայտնի կինոփառատոնի մեջ կա նաև մի մրցանակ սահմանված հատուկ գովազդների համար: Այն գովազդները, որոնք հաղթել էին այդ մրցանակը հաճախ տարբերվում էին իրենց յուրօրինակությամբ, բայց դժվար էր հասկանալը, թե ինչ է գովազդվում այդ գովազդներում:Դիաննա Մելքումյանը նշեց նաև, որ գովազդներում հաճախ կատարվում է համեմատություն նույն ապրանք մեկ այլ տարբերակի հետ: Լինում է նաև, որ գովազդներում բարձրաձայնվում են սոցիալական խնդիրներ մարժամանակ նաև գովազդելով ինչ-որ ապրանք կամ ծառայություն: Հատկանշական էր, որ հեղինակավոր Apple ընկերության գովազդում բարձրաձայնվում է մարդկանց հեռախոսից կախվածությունը, սակայն հենց Apple ընկերությունը վաճառում է հեռախոսներ: Դիաննա Մելքումյանը նշեց, որ այդպիսի քայլով հեղինակավոր բռենդը փորձում է ցույց տալ հասարակությանը, որ նա բարձրաձայնում է խնդիրների մասին և ձգտում է լուծել դրանք::Սեմինարի ավարտից հետո սովորողներից յուրաքանչյուրին տրվեց հարցերի թերթիկ ստացված գիտելիքները վերհիշելու համար: Ամեն ինչ շատ հետաքրքիր և ուսուցողական էր: Մենք արդեն մասնակցել ենք 2 ասուլիսի և շատ զարմացած և տպավորված ենք Տնտեսագետի ակումբի և ՀՀ Կենտրոնական բանկի կազմակերպած <<Տնտեսական միամսյակ>> նախագծով: Շողակնը շարունակելու է մասնակցել մնացած սեմինարներին և ավելին, գովազդների մրցույթին առաջարկելու է նաև իր գովազդը:

Սիրով` Էրիկ Թելունց

No comments:

Post a Comment