9 March 2015

Դարձիր շարժիչ

Մարդիկ անընդհատ առաջ են շարժվում:
Շարժվում են առաջ առանց նայելու, թե ինչ են թողել հետևում: Մենք շարժվում ենք առաջ, բայց ոչ միայնակ: Մարդը միայնակ չի կարող լուրջ հաջողություններ ունենալ, նրան օգնում են մյուսները՝  դառնալով նրա շարժիչը: Որակյալ շարժիչ ունենալու դեպքում մենք դառնում ենք առաջավոր, իսկ, եթե այդ շարժիչը նաև մեծ ծավալ ունի, ապա մենք նշանակալից դեր ենք ունենում:
Հաջողության գաղտնիքը վաղուց բացահայտված է. ճիշտ քայլ՝ ճիշտ ժամանակին ու ճիշտ ուղղությամբ: Դա ժամանակին ինձ մի մեծ մարդ է ասել, բայց հետո ես էլի երկար ժամանակ լսել եմ դրա մասին: Հաջողության չի կարելի հասնել միայնակ, քանի որ մարդը ինքնուրույն կյանքում չի  հասկանա, թե որն է ճիշտ քայլը, որն է ճիշտ ժամանակը այդ քայլը կատարելու ճիշտ ուղղությունը, որով մենք շարժվում ենք:
2014 թվականին մենք (Շողակնի անձնակազմը), որոշեցինք միանալ և դառնալ մի շարժիչ, որը մեզ բոլորիս կտա առաջնորդ լինելու հնարավորություն: Մենք բոլորս էլ հիմա առաջնորդ ենք, քանի որ քիչ թե շատ ինքնահաստատվել ենք, գտել ենք կյանքի նպատակը (սովորել ամեն ինչից) և փորձում ենք ճիշտ օգտագործել այն ճանաչումը, որը մենք ենք ձեռք բերել:
Եթե ուշադիր ընթերցող եք, ապա կհասկանաք, որ սա Շողակն էլեկտրոնային ամսագրի 200-րդ նյութն է և մենք՝ շողակցիներս, խոսք ենք տալիս այսպիսի առնվազն 800 նյութեր ևս գրել՝ ձեր օրը քիչ, թե շատ հետաքրքիր և իմաստալից դարձնելու համար:
Սիրով` Շողակնի հպարտ անդամ` Էրիկ Թելունց:

3 comments:

  1. Շողակնի հպարտ անդամ, որ կոչի Էրիկ Թելունց ջան, հենց նոր ես էլ ինձ համար բացահայտում արեցի. փաստորեն ձեր աղմուկը շարժիչ լինելուց է: Վերջապես հասկացա...

    ReplyDelete
    Replies
    1. Ձեր օգնությամբ ավելի կատարելագործվելով ավելի քիչ կաղմկենք:

      Delete
  2. Մի քիչ չեմ հավատում, Էրիկի մեկը, բայց որ ասում ես, ուրեմն մի բան գիտես: Տես հա, խոստացար...

    ReplyDelete