29 March 2015

Վստահության բանալին...

Հրաշքները կրկնորինակության ծննունդ են: Ցանկացած հրաշք ծնվում է կատարելագործումից:
Երբեք առաջին անգամը լավագույնը չի կարող լինել: Առաջին անգամը սկիզբ է, ճանապարհ: Ճանապարհ, որը դու ես կերտել: Այն որ քեզ կհիշեն, որպես այդ ճանապարհը կերտող դա փաստ է, բայց դու պետք է վստահ լինես, որ այդ ճանապարհը վերանորոգողին մարդիկ ավելի շատ կսիրեն և ավելի շատ կգնահատեն: Կյանքի անարդարությունը դրանում է: Չես կարող անըդհատ զարգացնել միևնույն ճանապարհը: Միևնույն ուղին զարգացնելով աստիճանաբար խորտակում ես մնացած ուղիները: Այդ պատճառով մարդիկ քեզ չեն սիրի, բայց կգնահատեն: Դրա համար է հաջողված մարդը անըդհատ փորձում նորը ստեղծել, քանի որ նա գնահատում է հասարակության կարծիքը իր մասին: Երբ ձգտում ես ինչ-որ բանի, դա նպատակն է, բայց երբ ուզում ես մի նոր ճանապարհ կերտել դա արդեն երազանք է:
Մարդկային ամենամեծ երազանքը նպատակասլաց երազող լինելը պետք է լինի: Միայն նման մարդիկ են կարողանում առժանանալ մարդկանց վստահությանը և սիրուն: Բայց դրա համար մի փոքրիկ նախապայման կա: Այդ նախապայմանի անունը հանրային շահն է, իսկ մարդկանց համոզելու այն կարողությունը, որ քո նպատակը հասարակական շահը շոշափելի դարձնելն է, դա առաջնորդի կարողություն է: Վստահության բանալին պատրաստելու համար այս հանգամանքները պետք է հաշվի առնես:

1 comment:

  1. Ինձ հետաքրքրեց այս նյութը: Իմ կարծիքով Էրիկը ճիշտ է ասում, որ մարդը կերտում է իր ճանապարհը և առաջին անգամը երբեք հաջող չի լինում և դա ընդամենը սկիզբն է:

    ReplyDelete