18 March 2015

Ես հավատում եմ




Հավատում եմ, որ մի օր էլի կտեսնեմ քո ջերմ ժպիտը,
Կներթափանեցեմ քո սրտի խավար անկյունը և կլուսավորեմ նրան:
Հավատում եմ, որ մի օր կրկին միասին կլինենք,
Երբ քեզ կտեսնեմ կբռնեմ ու էլ երբեք բաց չեմ թողնի:

Գիտես երբեմն կարծում եմ, թե այս ամենը երազ էր,
Երազ որից երբեք չէի ցանկանալ արթնանալ:
Հավատում եմ, որ հավատալով կփոխեմ մեր բախտը,
Հավատում եմ, որ մի օր կտեսնեմ քո հայացքը
Սառը, բայց ներսից այրող:
Ուզում եմ գոռալ աշխարհով մեկ
Գոռալ, որ սիրում եմ, որ հավատում եմ:
Հավատում եմ, որ մի օր էլի կլսեմ քո ձայնը
Ես հավատում եմ...Ախ եթե դու էլ հավատայիր...

No comments:

Post a Comment