2 March 2015

Ռաֆայել Իշխանյանի և իմ Տերյանը

Ռաֆայել Իշխանյան: Մեդիափաթեթ
Գ. Էմին Տերյան, «Ռաֆայել Իշխանյանի ուրվագիծը Վահան Տերյանի ֆոնին» (վերլուծություն)
Էմին-Տերյանը (Վահան Տերյանի թոռը) մի հոդված է գրել Ռաfայել Իշխանյան մասին` որպես Վահան Տերյանի երկրպագուի:
Անկեղծ ասած՝ ինձ չի թվում, որ մարդու արվեստը գնահատողին պետք է նմանեցնել այդ մարդու հետ: Եթե մենք ինչ-որ մի բան ուզում ենք համեմատել այն նմանեցնելու ցանկությամբ, ապա մեզ միշտ էլ հաջողվում է այդ բաները նմանեցնել: Անցնենք բուն թեմային: Անձամբ ես համաշխարհային պոեզիայից կարդացել եմ շատ քչերին, բայց գնահատում եմ Տերյանի արվեստը և Իշխանյանի նման այն կդնեի լավագույն հնգյակում: Ասեմ՝ ինչու: Տերյանը շատ երգեցիկ է և ռիթմիկ: Տերյան կարդալը շատ հաճելի է, նրա պեզիայում հարազատ բան կա: Տերյանը սրտի զգացմունքը հմտորեն է վերածում բառերի: Իմ կարծիքով, դա բանաստեղծի համար ամենակարևոր գործոնն է: Հենց Տերյանը կերտեց հայ գրականությունը:
Ռաֆայել Իշխանյանը հայրենասեր մարդ էր, և ինչպես ցանկացած որակյալ բանասեր նա պետք է գնահատեր Տերյանի արվեստը և առանձնացներ մյուս բանաստեղծներից: Հետաքրքիր էր, որ Ռաֆայել Իշխանյանը Տերյան կարդալը համարում էր հայոց լեզուն տիրապետելու միջոց: Նա հայրենասեր էր և վստահ, որ եթե Պողոս Մակինցյանը «չսեփականաշնորհեր» Տերյանի գրվածքները, ապա հայոց լեզուն ավելի ու ավելի կատարյալ կլիներ:Բանն այն է, որ Պողոս Մակինցյանը Տերյանի գրվածքներից մի մեծ հատված վերցրել է, յուրացրել, սեփականաշնորհել, փոփոխել և այժմ նույնիսկ նրանց ընտանիքը ժամանակակիցներին չեն էլ ներկայացնում նույնիսկ փոփոխված տարբերակը:
Ռաֆայել Իշխանյանը, դատապարտելով Պողոս Մակինցյանի այդ արարքը, էլ ավելի դատապարտում էր նրա դերը հայոց լեզվի դասական ուղղագրությունը փոխելու եւ այն այնքան այլանդակելու հարցում, որ հետագայում հարկ եղավ եւս մեկ ռեֆորմ կատարել, որ լեզուն քիչ թե շատ խելքի գա: Ըստ Ռաֆայել Իշխանյանի, Պողոս Մակինցյանը, օգտագործելով իր լուսժողկոմ (նախարար) լինելու հանգամանքը, լեզվի հարցը դրել է քվեարկության, բայց նրա առաջարկը սկզբից չի անցել, քանի որ ձայները կիսվել են: Տեսնելով այդ, Մակինցյանը քվեարկությանն է ընդգրկել Ռուսաստանից գործուղման եկած մի ռուս պաշտոնյայի: Եվ այդ ռուսի ձայնը դարձել է վճռորոշ, հայոց լեզվի հարցը լուծելիս:
Անձամբ ես կասկածում եմ, թե արդյո՞ք այս մակարդակին կլիներ արդի հայերենը, եթե Տերյանը չլիներ: Տերյանը հեղափոխություն արեց հայոց լեզվում և այն դարձրեց կատարյալ: Կարծում եմ՝ Ռաֆայել Իշխանյանը իր դերն է թողել հայոց լեզվի մեջ: Ոչ թե այն պատճառով, որ կերտել է բանասերների մի հզոր սերունդ, այլ 1990 թվականին տպագրել է մի հրաշալի գրքույք, որի անունն էր «Տերյանը ինչպես որ կա»: Այդտեղ տեղ են գտել Տերյանի գրականագիտական հոդվածները և հուշերը Տերյանի մասին:
Այսօր թե Վահան Տերյանը և, թե Ռաֆայել Իշխանյանը չկան, բայց ես հույս ունեմ, որ նրանց հիշատակը պիտի շատերին  ներշնչի աշխատել և ավելի ու ավելի մաքուր պահել և կատարելագործել հայոց լեզուն:

No comments:

Post a Comment