2 March 2015

Որովհետև դու լավագույնն ես...

Առաջնորդը այն մարդն է, որը կարողանում է համազել այլ մարդկանց, որ նա մտածում է իրենց լավի մասին:
Առաջնորդ մարդը չի կարող լինել հիմար: Դրա պատճառ կարող է լինել այն, որ հիմար մարդը երբեք մարդկանց ուշադրությունը չի գրավվի, իսկ եթե նույնիսկ գրավվի էլ, ապա չի առժանանա նրանց վստահությանը: Առաջնորդ մարդը պետք է նախաձեռնող լինի: Հռետորները մարդկանց ստիպում են իրենց լսել և ստիպելուց բացի նաև ներշնչում են նրանց: Այս ամենից հետո դժվար է պատկերացնել, որ լուրջ մարդկանց առաջնորդ կարող է լինել ոչ հռետոր մի մարդ: Ես թվարկեցի հատկանիշներ, որը պետք է ունենա առաջնորդը: Իսկ ինչու են մարդիկ ընդհանրապես ձգտում լինել առաջնորդ: Այս հարցը ունի ընդհամենը մեկ շատ կարճ և հստակ պատասխան: Այդ պատասխանի անունն է ագահություն: Մարդկային ագահությունը չափ ու սահման չունի և դա բնական երևույթ է: Ով չի ուզում լինել լավագույնը կամ ով չի ուզում լինել ամենա ամենա հարգված և սիրված մարդը ում բոլորը ընդհունում և լսում են: Միայն հիմարը կհրաժարվի այս ամենից, բայց և այնպես մարդը պետք է հասկանա, որ, եթե ուզում ես լավագույնը լինել ապա, պետք է առժանանաս լավագույնը լինելու տիտղոսին և առժանի օգտագործես այդ տիտղոսը: Լավագույն չկա կան ուղղակի դրական մարդկանց չափորոշիչներ և այդ չափորոշիչները լրացնելու դեպքում դու կլինես դրական մարդ և ոչ ավելին: Մարդը շատ փոքր է, որպեսզի լավագույն լինի: Լավագույն կարող է լինել, գաղափարը և այդ գաղափարը իրականություն դարձնող մարդկանց խումբը, ով ունի առաջնորդ, ով նրանցից ամենա դրական մարդն է և ոչ ավելին: Հետագայում ոչ ոք չի հիշի այդ դրական մարդուն օգնած մարդկանց և նա կդառնա <<լավագույնը>>: Առաջնորդ լինելը երազանք է, երազանք, որը ստեղծում է երազանքներ և տանում դեպի այն բարձունքը, որտեղ դու հավերժ կլինես միայնակ, քանի որ դու լավագույնն ես.............................

No comments:

Post a Comment