3 March 2015

Լինել ավելի լավը, քան առաջ էիր…

Ռաֆայել Իշխանյան, «Երրորդ ուժի բացառման օրենքը»
Իրոք, որ կատարելագործվելը կյանքի գլխավոր նպատակներից մեկն է: Առավել լինել ոչ թե ուրիշից, այլ հենց ինքերս մեզնից: Ամեն անգամ պտտվելով և նայելով մեր երեկվա օրը, պետք է ետ պտտվել ու տեսնել, որ այսօր ես դառա ավելի լավը, քան երեկ էի:
Լինել ավելի լավը, քան առաջ էիր… դա է իրական կատարելագործումը:  Ամեն ազգ էլ դրան է ձգտում՝ լինել կատարյալ, մենք հայերս՝ նույնպես: Բայց ինչպես դառնալ կատարյալ, եթե շարունակում ենք խորանալ անցյալի կռիվների մեջ, գտնում ենք թշնամիների, մեղավորների: Մենք հաշվի չենք առնում մեր սխալները, բայց երբ այդ նույն սխալը թշնամին է անում, մենք միանգամից նկատում ենք: Մեզնից շատերի ուղեղում մեխված է «Թուրքիան մեր մշտական թշնամին է, Ռուսաստանը՝ մշտական բարեկամը» բանաձևը։ Ես ռուսի ներսում բարեկամ չեմ կարողանում տեսնել: Թուրքերը շատ հայերի կյանքեր են խլել, և ինչքան էլ նրանցից ոմանք փոշմանեն՝ ետ չեն բերի այդ կյանքերը, դա փաստ է, բայց մենք չպետք է մեզ նրանց նման պահենք: Անցյալի գործիչներից չպետք է մեզ համար ամենահայրենասերներն համարվեն թուրքերին շատ հայհոյողները կամ թուրք սպանողները։ Հայրենասերներ են համարվում Եվրոպայում թուրքական դեսպանների ահաբեկիչները։ Անշուշտ, բոլոր հայերը չէ, որ այսպես են մտածում, բայց սա մեր մեջ իշխող մի տրամադրություն է, «Թուրքիան մեր մշտական թշնամին է»: Կախված լինել Ռուսաստանից՝ ամենասխալ բանն է, Ռուսաստանի ղեկավարները մեզ ասել են՝ «Հայեր, ձեր և մահմեդականների վեճերի ժամանակ մենք ձեզ չենք պաշտպանելու» և գործնականորեն էլ ապացուցում են իրենց այդ դիրքը։ Մենք նորից հույս ենք կապում, որ Ռուսաստանը վերջապես մեր կողմը կանցնի ընդդեմ մեր հարևան մահմեդականների։ Եվ այս 300 տարի է նաև խրատում ենք ռուսներին, թե գիտեք՝ մահմեդականները վատն են, նաև ձեզ են թշնամի, մենք՝ հայերս լավն ենք, մեզ պաշտպանեք։ Հայերը ինչքան հոդվածներ, գրքեր են գրել ռուսներին համոզելու համար, որ մեզ պաշտպանեն։ 
Մի անգամ Ռաֆայել Իշխանյանը զրույց է ունեցել դաշնակցական ղեկավարի հետ, սա եղել է ղեկավարի վերջին խոսքը:
-Միևնույն է, մենք առանց որևէ հզոր պետության օգնության չենք գոյատևի, ոչնչի չենք հասնի։
Եթե մենք սկսենք այսպես մտածել, ապա մոռացեք անկախ Հայաստանը: Այս խոսքերով նա հանձնվեց և տրվեց Ռուսաստանին: Միակ հնարավորությունը անկախություն ձեռք բերելու, միասին գործելու և ձգտել կատարելագործվելու մեջ է:
Դրա շնորհիվ մենք հիմա անկախ ենք: Մինչև հիմա էլ կան մարդիկ, ովքեր կատարելագործում են Հայաստանը և ձգտում կատարյալին...


Հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ:

1 comment:

  1. Շատ հետաքրքիր վերլուծություն էր... Լրիվ համաձայն եմ

    ReplyDelete