30 March 2015

Օշո «Ես ուղղակի իրատես եմ…».վերուծություն

Osho
Ինձ թվում է,որ աշխարհը բոլորս կարող ենք փոխել: Աշխարհը փոխել նշանակում է փոխել մարդկանց մտածողությունը: Եթե մարդը ունի առաջնորդի հատկություններ, ապա շախարհը փոխելը հնարավոր երևույթ է: Օշոն կարծում էր, որ աշխարհը կարող է փոխել հասարակության մի խումբ և ըստ նրա անհատը իզորու չէ միայնակ ոչինչ անելու:
Սա թե ճիշտ  է և սխալ: Միայնակ մարդու դեպ կարող է գնալ հասարակական ամբողջ համակարգը և նա անզոր կլինի, բայց եթե այդ միայնակ մարդը ունի ներուժ և հավատ ինքն իր անձի հանդեպ, ապա ամեն ինչ հավանական կարող է դառնալ: Աշխարհը փոխելը պատահական գործ չէ: Դու չես  կարող հանկարծ առավոտյան արթնանալ և որոշել, որ պետք է փոխես աշխարհը: Աշխարհը փոխելու համար դու պետք է մարդկանց ցույց տաս, որ նրանք բացասականի սահմանին են հասել և եթե իրենց ուղղությունը չփոխեն, ապա կգլորվեն անծայրածիր անդունդը: Մարդիկ ծայրահեղական են և միայն վերջին պահին են զղջում իրենց արարքների համար: Մարդկանց միշտ թվում է, թե վերջին դեռ շատ կա: Ցանկացած բանական էակ ուզում է ցավը որքան հնարավոր է ուշ ապրել անկախ ամեն ինչից, թե երբ է այդ ցավը ավելի մեղմ լինում:
Կան մարդիկ, ովքեր զնըդհատ ուզում են հակառակվել: Շատերի համար դա կյանքի իմաստ է դառնում ժամանկի ընթացքում: Անընդհատ հակառակվելու ցանկությունը հիմարություն է: Դրա պատճառը հարաբերական լավը և հարաբերական վատն է: Հարաբերականությունըբնորոշ է կյանքի ցանկացած ոլորտի: Ցանկացած բան հայլիային կերպով և սովորական նայելիս տարբեր եզրակացության ես գալիս:
Ես ամեն դեպքում գտնում եմ, որ աշխարհը փոխվելու կարիք չունի, քանի որ այն միշտ ընթացքի մեջ է, իսկ կտրուկ շրջադարձը կարող է աղետալի հետևանքներ ունենալ:

No comments:

Post a Comment