11 February 2015

Հոգևոր Հայաստան


Վահան Տերյանը ամեն կերպ փորձում էր հասնել Հոգևոր Հայաստան ասվածին: Նա ասում չկամենաք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, այլ պահանջում էր որ մենք հոգու և մտքու հպարտությամբ ճոխացնենք նրան:
Հենց ահա, այսօրվա ճիգերի ու ջանքերի մեջ անգամ մենք չպիտի մոռանանք, որ մեր առաջ կա դեռ մի խոշոր ու վսեմ աշխատանք, գուցե ոչ այնքան շլացնող ու փայլուն իր արտաքինով, սակայն իմաստալից եւ վեհ՝ իր ներքին բովանդակությամբ: Հոգևոր Հայաստանը դա այն կուլտուրան է, այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գալուն մենք կուզեինք հավատալ: Տերյանի խոսքերից  կարելի էր ասել, որ ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլեւ իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի եւ ներքին մի զորություն, մի հոգեւոր մղում, որ մարդկանց համախումբը ազգ է դարձնում: Ահա թե ինչու՛, նա կարծում էր, որ բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրաինքնության առհավատչյաներն են: Ինչպիսն էր այդ ժամանակվա Հայրիենիքը նա չէր ուզում և ձգտում էր Հոգևոր Հայաստան: Կարծում եմ մենք հիմա ավելի շատ շանսեր ունեն Հոգևոր Հայաստան դառնալուն, քանի որ հիմա կան Տերյանի նման մարդիկ, ովքեր անում են ամեն ինչ այն իրագործելու համար:

No comments:

Post a Comment