8 February 2015

Իրավունքներ և պարտականություններ

Իրավունք պահանջելուց առաջ նախ և առաջ պետք է վաստակել այն: Չպետք է ուղղակի խոսել, այլ պետք է գործել: Շատ հաճախ մարդիկ իրավունք բառը լսելիս մոռանում են պարտականություն բառը:
Ճիշտն ասած ես ևս այդ մարդկանցից մեկն եմ: Ոչ այնքան կարևոր է, թե ինչպես է մարդը կիրառում իր իրավունքը, այլ, թե ինչպես է վաստակել այդ իրավունքը: Իրավունքից խոսող հիմարները նման են ձիու վրա նստած կաղերին,ովքեր ժամերով ամեն գնով փորձում են ձիու շարժումներով կոծկել իրենց կաղությունը: Իրավունքը ևս պարտականություն է: Դու պարտավոր ես քո իրավունքները արդարացի օգտագործել: Օրենսգրքում գրված են օրենքներ, որոնք մեզ ցույց են տալիս մեր պարտականությունները: Օրենքները գրված են մեր իրավունքների պաշտպանության համար: Այդ օրենքներն են մեզ պաշտպանում, հենց նրանց շնորհիվ է, որ մենք կարող ենք խոսել: Ուղղակի պետք է հասկանալ, որ շատ հաճախ օրենքները ևս կարող են սխալ լինել: Դա կախված է մարդկային հասարակության պահանջներից և լավի մասին պատկերացումներից:

No comments:

Post a Comment