18 February 2015

Ես Տերյանական ստուգատեսում

Վահան Տերյան
Տերյանական ստուգատեսին ես անգիր սովորեցի 3 բանաստեղծություն:Առաջին բանաստեղծությունը, որը ես սովորեցի կոչվում էր <<Գարունը այնքան ծաղիկ է վառել>>: Երկրորդ այդպիսի բանաստեղծության անունն էր <<Fatum>>, իսկ վերջին բանաստեղծությունը, որը ես սովորեցի կոչվում էր <<Միթե վերջին պոետն եմ ես>>: Կարդացել և վերլուծել եմ նաև Տերյան <<Հոգևոր Հայաստան>> հոդվածը: Իմ վերլուծությունը կարող եք կարդալ այստեղ: Ինչպես գիտեք տարբեր աղբյուրներում Վահան Տերյանի ծնունդը նշված է տարբեր ամսաթվերում: Այդ առիթով ես կատարեցի մի հետազոտական աշխատանք, որը կարող եք տեսնել Շողակն էլեկտրոնային ամսագրում: Նայել եմ նաև <<Վերջին ուղևորություն>> փաստավավերագրական ֆիլմը: Կատարեմ այդ ֆիլմի առաջադրանքները:
Առաջադրանք
1. Ուշադիր նայեք «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
արված է:
2. Գրավոր (7-10 նախադասությամբ) և բանավոր ներկայացրեք ֆիլմի բովանդակությունը:
Այս ֆիլմում ներկայացված է Վահան Տերյանի կյանքից դրվագներ: Այդ դրվագները ուղեկցվում են Վահան Տերյանի բանաստեղծություններով: Այնքան  հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են կերտվել և ում համար են այդ բանաստեղծությունները: Այս ֆիմում արտահայտվում է Տերյանի սերը հայրենիքի, իր կնոջ և պոեզիայի հանդեպ: Հետաքրքիր էր իմանալ, որ կոմունիստ լինելով հանդերձ Տերյանը Հայաստանը տեսնում էր Եվրոպային մոտ կանգնած և հենց այդ էր պատճառը, որ նրան <<կարևոր>> առաջադրանքով ուղարկեցին Թուրքմենստան: Տերյանը Հայաստանը համարում էր Եվրոպայի աշակերտ և ասում էր, որ ինչքան լավ սովորի Հայաստանը Եվրոպայից, այնքան լավ կլինի նրա ապագան: Վահան Տերյանը Հայաստանը պատկերացնում էր ոչ, թե շենքերի և այլ տեսակի կառույցներ, այլ պոեզիայի և հայերեն լեզվի մեջ: Տերյանը համարվում է հայկական պոեզիայի հիմնադիրը:
3. Առանձնացրեք ֆիլմի՝  ձեզ առավել դուր եկած հատվածը և փորձեք հիմնավորել՝ ինչո՞ւ:

Այս ֆիլմում ինձ ամենից շատ դուր եկան վերջին 3 րոպեները: Այդտեղ ես տեսա մարդու իրական ցավը և զգացի, որ ամենաթանկ բանը մարդու համար կյանքն է: Շատ գեղեցիկ էր վերջին տեսարանը, որտեղ հասարակ մարդիկ արտասանում են <<Ասում եմ ես մնաս բարով>> բանաստեղծությունը:

No comments:

Post a Comment