15 February 2015

Ես հավատում եմ քեզ

Image result for trustԵս հավատում եմ քեզ:
Այս արտահայտությունը ավելի զորեղ է, քան ցանկացած այլ արտահայտություն:Երբ ինչ-որ մեկը հավատում է քեզ և հույս է դնում քո վրա քո ուժերը հարյուրապատկվում են: Վստահությունը կարևորագույն գործոն է կյանքում և մեր ցանկությունները ավելի արդիական է դարձնում: Երբ ինչ-որ մեկը քեզ վստահում է դու քո վրա պատասխանատվություն է զգում և առաջնորդվում ես այդ պատասխանատվությամբ: Չի կարելի մարդուն ասել, որ նա անկարող է անել ինչ-որ մի բան, քանի որ այդպես դու կոտրում ես նրան և նույնիսկ, եթե նա ընդհունակ է անել այդ գործը հեշտությամբ, ապա քո խոսքերից հետո նա ոչ թե դժվարությամբ կանի այդ գործը այլ ընդհանրապես նույնիսկ չի էլ մտածի դա անելու մասին: Ոգևորությունը մեզ առաջնորդում է դեպի լավը: Հասնելով մի բանի մենք միշտ ցանկություն ենք ունենում առաջ շարժվել: Եթե ինչ-որ մեկը կանգնում է և հոգնում, ուրեմն նա առժանի չէ մարդ տիտղոսին: Հավատ ներշնչելը գործում ամենակարևոր և ամենադժվար գործն է: Եթե դու կարողանաս ինչ-որ մեկին հավատ ներշնչել, գոնե մեկին,ապա կկարողանաս մի ամբողջ մարդկության այդ հավատը ներշնչել և այդ դեպքում դու ուղղակի քեզ հպարտ կզգաս: Այդ հպարտությունը քեզ միշտ վերևում կպահի և նույնիսկ քո սայթակելու դեպքում քեզ վերև կբարձրացնի: Ես հավատում եմ քեզ: Այդ արտահայտությունն է մեր շարժիչը, որը մեզ առաջ է մղում և այդ շարժիչը կմարի միայն այն ժամանակ, երբ դու ցանկանաս կանգնել և բավարարվել ունեցածովդ: Նույնիսկ ամենացավալի պարտությունը հաղթանակից հետո, ստվերում չի թողնում բաղձալի հաղթանակը:

No comments:

Post a Comment