11 February 2015

Վահան Տերյան, «Հոգևոր Հայաստան». վերլուծություն


Վահան Տերյան
Իմ կարծիքով, այս հոդվածը այնքան էլ չի համապատասխանում  ներկայիս իրականությանը:
Ճիշտ է, որ հայությունը համախումբ չէ: Այս մասին նշում եմ, քանի որ իր այս հոդվածում Տերյանը հոգևոր Հայաստան արտահայտությունը պարզաբանում է այսպես. «Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգեւոր Հայաստան ասելով»: Ես իրականում չեմ հասկանում Տերյանի հոդվածի մեջ շինություններ կառուցողներին քարկոծելը: Տերյանը այդ թեմայով այսպես է արտահայտվել. «Հակառակ դեպքում մենք կնմանվենք մեր տգետ հայ բուրժուային, որ առատ ձեռքով նվիրում է իր ոսկին դպրոցական շենքեր կառուցելու, առանց երբեւիցե մտածելու՝ թե ինչպիսի՞, ի՞նչ դպրոց է լինելու այդ շենքի մեջ, թե վերջապես դպրո՞ց է լինելու դա…»: Տերյանը գտնում էր, թե հայ ազգը իրեն հայ չի համարում և նույնիսկ իրենց հայ համարող մարդիկ իրականում հայրենասեր չեն և չեն պաշտպանում իրենց հայ լինելու ապացույցները: «Ֆրանսիացիների նման կուլտուրապես կազմակերպված ու զորեղ եւ քաղաքականապես ապահով մի ժողովուրդ ամեն կերպ աշխատում է պահպանել իր ինքնության գլխավոր նշանը – իր լեզուն, եւ դրա համար ամենուրեք հիմնում է այն ալիանսները, որ մեր Թիֆլիսում էլ կա:»: Ցանկացած հայ մարդ, ըստ իս, կարևորում է առաջին հերթին իր հայ լեզուն, հոգևոր լինելը: Ես չեմ ճանաչում մի մարդ, ով հպարտ չէ հայ լինելով և ես վստահ եմ, որ հենց այդ է մինչև հիմա հայ ազգի գոյատևելու պատճառը: Ճիշտ է, մենք գնահատում ենք շինությունները, սակայն հստակ է, որ ամենից առաջ մարդը Հայաստան բառը լսելուց լսում է հայերեն լեզուն, տեսնում է այբուբենը և շոշափում է խաչքարերը: Հայաստանում քիչ են ազգայնամոլները, սակայն ցանկացած հայ տարբերվում է բոլոր մյուս ազգի մարդկանցից:
Ես չեմ կարծում, որ շինությունները չեն կարող լինել ազգի խորհրդանիշ: Պոետները ազգը կպատկերացնեն լեզվի միջոցով, ինժեներները՝ շենքերի, գիտնականները՝ նորանոր բացահայտումների, ոսուցիչները՝ երեխաների, բայց հստակ է, որ շինությունները գեղեցկացնում և ավելի հարմարավետ են դարձնում մեր կյանքը և նրանց չկարևորել չի կարելի: 
Ինձ թվում է, որ ամեն մարդ երկիրը պատկերացնում է այնպես, ինչպես ինքն իրեն է պատկերացնում, ինչպիսին, որ ինքն է:
Ես չեմ կարող և իրավունք էլ չունեմ գնահատական տալ Վահան Տերյանի այս հոդվածին, քանի որ առաջին հերթին ես չեմ ապրել 100 տարի առաջ և դեռ այնքան չեմ հասնունացել Վահան Տերյանին հասկանալու համար:
Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը կարող եք տեսնել` այստեղ

No comments:

Post a Comment