26 January 2015

Լավագույն պաշտպանությունը հարձակումն է, սակայն երբեմն պետք է լռել

Լավագույն պաշտպանությունը հարձակումն է, սակայն, ափսոս, մենք չենք կարող ընդմիշտ հարձակվել: Ուշ, թե շուտ մենք հիասթափվում ու հոգնում ենք հարձակվելուց:
Այդ ափսոսանքը մեզ համար ոչինչ չի փոխում, քանի որ հարձակվելիս մենք նաև պաշտպանվում ենք՝ չթողնելով հարձակվել մեզ վրա: Այդ հարձակումը կազմակերպելու համար պետք է նախորոք պատրաստված լինես ու ասելիք ունենաս: Պետք չէ մի բանը այնքան ասել, որ դիմացինը հոգնելով քո խոսքից ընդունի դա միայն այն բանի համար, որ դու լռես, այլ պետք է տարբեր ուղղություներով ու տարբեր հաջորդականությամբ գրոհես քո խոսքի մեջ, որ դիմացինը նույնիսկ չմտածի քո հետ մրցակցելու մասին: Կան մարդիկ, ովքեր լռում են՝ վախենալով սխալվել: Իմ կարծիքով, դա ամենամեծ թուլությունն է, որ մարդը կարող է ունենալ: Ընդհանրապես նման մարդիկ երբեք վստահություն չեն հաղորդում և իրենց վախով նույնիսկ հարյուր տոկոսանոց ճշմարտությունը կարող են որպես սուտ հասկացնել: Լռելը թուլության նշան չէ, ուղղակի մարդ պետք է ճիշտ ժամանակին այնպես լռի, որ իր լռությունը բարձր խոսի:

No comments:

Post a Comment