26 January 2015

Երջանկության գործոնները

Երջանկություն է կաչվում մարդու իր կյանքից գոհ լինելը: Արդեն պարզ է, որ շատ քիչ մարդիկ են երջանիկ: Ինչու:
Մարդիկ իրենց կյանքում շատ են սխալներ գործում և ամեն անգամ ուզում են  ուղղել այդ սխալները չհասկանալով, որ այդ սխալներն են մեզ սովորեցնում ճիշտ ապրել: Ամեն մարդիկ ևս կան և այսօր ես խոսելու հենց երջանկության մասին: Շատերը միշտ ասում են, որ փողը երջանկություն չէ: Ես համամիտ եմ նրանց հետ, սակայն միևնույն ժամանակ վստահ եմ, որ ոչ ոք երջանիկ չի լինի,եթե ընդհանրապես գումար չունենա: Այդ պատճառով մենք փողը կհամարենք երջանկության համար կարևորագույն չորրորդ գործոն:Երրորդ այդպիսի գործոնն է առողջությունը: Ավելի կոնկրետ դա մեզ ուղղակի օգնում է երջանիկ լինել: Կարևորագույն երկրորդ գործոնն է  հաջողությունը: Այդ հաջողությունը ոչ թե քո բախտն է, այլ քո աշխատանքը: Երբ քո քրտինքով հաջողության ես հասնում, այդ հաջողությունը քեզ դարձնում է իրոք երջանիկ: Եվ վերջապես ամենակարևոր գործոնն է սերը: Այն զգացմունքը մեզ դարձնում է երջանիկ և ցույց է տալիս մեր մարդ առանձնահատկությունը: Այդ առանձնահատկությունը մեզ կախվածության մեջ է դնում մեկ այլ մարդուց և ցույց է տալիս ամենաառաքինի մարդկային առանձնահատկությունը: Ամեն դեպքում անկասկած ամենահաճելի զգացումը սերն է: Ուղղակի պետք է զգույշ լինել. քանի-որ սիրուց ատելություն մեկ քայլ է:

No comments:

Post a Comment