8 January 2015

Ժամանակ...




Ինչքան էլ արագ է թռչում ժամանակը, այն ծայրահեղորեն դանդաղ է շարժվում նրա համար, ով սոսկ դիտում է նրա շարժումը։ 

Այն ամենը, ինչ գաղտնի է այժմ, երբևէ ժամանակը կբացահայտի։ Ժամանակի ընթացքում սպիանում են բոլոր վերքերը, բայց նույնիսկ ժամանակը չի կարող նրանց լրիվ բուժել: 

Ժամացույցի վայրկյանի սլաքը ծեր մարդիկ են՝ տատիկ, պապիկ, րոպեի սլաքը՝ մեր ծնողները, իսկ ժամինը՝ մենք: Ոչ ոք չի կարող ասել, թե սլաքներից որևէ մեկը երբ կարող է փչանալ կամ ուղղակի կանգնել: Իմ կյանքում տեսել եմ, թե ինչպես է կանգնում վայրկյանի սլաքը: Ուշադիր նայում եմ սլաքին. ամեն անգամ դադար տալուց կարծում եմ, թե էլ չի շարժվի, բայց երբ սլաքի շարժմանը չեմ հետևում՝ այն ամենաչսպասված պահին կանգնում է և էլ երբեք չի սկսում շարժվել...

No comments:

Post a Comment