16 January 2015

Մի գնա այնտեղ, ուր ճանապարհը կտանի...

Մի գնա այնտեղ, ուր ճանապարհը կտանի, այլ այնտեղ, ուր ճանապարհ չկա և քո հետքը թող այնտեղ: Ռալֆ Վալդո Էմերսոն
Այդ հետքը կդառնա ճանապարհ, ճանապարհը` առեղծված, առեղծվածը` ցանկություն, ցանկությունը` նպատակ, նպատակը` հաղթանակ, հաղթանակը` բարձունքներ, բարձունքները` միայնություն, միայնությունը` մի հետք քո կյանքում:
Այդ պահին դու կուզես ետ տալ ժամանակը և գնալ այնտեղ, ուր ճանապարհը կտանի: Հետո դու կրկին երկընտրանքի առջև կկանգնես` գնալ ուր ճանապարհը կտանի, թե՞ ստեղծել մի նոր ճանապարհ: Այս անգամ դու կգնաս այն ճանապարհով,որով բոլորն են գնում: Այդ ճանապարհը քեզ կտանի դեպի միապաղաղություն, միապաղաղությունը քեզ կտանի տխրության, տխրությունը՝ միայնության, միայնությունը քեզ կկանգնեցնի կրկին երկընտրանքի առաջ: Ու դու կրկին չես հասկանա գնալ այնտեղ, ուր ճանապարհն է տանում, թե՞ այլտեղ, ուր ճանապարհը չկա: Այդ պահին հետ ես նայում և հասկանում, որ միշտ պետք է առաջ գնալ այն ճանապարհով, որը հենց դու ես կերտել:

1 comment: