29 January 2015

Կյանքում կարևորը ոչ այնքան դիրքն է...

Այսօր crossnews.am կայքում կարդացի մի հոդված, որտեղ  մեծերի մեջբերումներ էին: Այդ նյութը կարող եք կարդալ` այստեղ: Այս խոսքերից ինձ ամենաշատը գրավվեց Օլիվեր Հոլմզի հետևյալ խոսքը «Կյանքում կարևորը ոչ այնքան դիրքն է, որում գտնվում ենք, որքան ուղղությունը, որով մենք ընթանում ենք»:
Ճիշտն ասած՝ դժվար է ասել արդյո՞ք ճիշտ է, թե սխալ այդ կարծիքը, համենայն դեպս առաջ շարժվելը միշտ էլ խրախուսվում է: Այս հարցի հակասական կողմը ագահության մեջ է: Միշտ առաջ շարժվելը ժամանակի ընթացքում կարող է վերածվել ագահության: Ագահություն է կոչվում մարդու կողմից արդյունքի վերահասնելու ցանկությունը, որը ի վերջո հիմք է դնում կորստի: Ագահ մարդը երբեք չի հաղթահարում խնդիրները և անկում է ապրում: Այդ անկումը նրան սովորեցնում է գնահատել ունեցածը: Ագահ լինելը բացասական չէ այնքան ժամանակ, քանի դեռ դու արդյունք ես ապահովում: Ասեմ ավելին, այն արդարացնում է ցանկացած ռիսկ: Ագահությունը իր մեջ ներառում է նաև մեծ կորստի ռիսկ, այդ կորուստը հիմնականում նյութական է լինում, սակայն քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ ագահության պատճառով կորցնում են մտերիմներին, սակայն դա հասարակության կարծիքի խնդիր է: Ագահությունը ընդհանուր առմամբ վատ բան չէ, քանի դեռ կորուստ չի եղել:

No comments:

Post a Comment