4 January 2015

Փոխիր աշխարհը և աշխարհը կփոխի քեզ

Այսօր որոշեցի կարդալ մի քանի առակ: Նրանցից մեկի վերնագիրը ինձ շատ հետաքրքրեց: Այդ առակի վերնագիրն էր` «Առակ այն մասին, թե ինչպես փոխել աշխարհը»: Այդ առակը կարող եք կարդալ` այստեղ:
Ըստ այդ առկի մարդը աշխարհը փոխելու համար պետք է սկզբում իրեն փոխի: Ես համամիտ չեմ այդ մտքին և կարծում եմ, որ մարդը կարող է փոխվել միայն հասարակության համար, իսկ նրա հոգին միշտ կլինի անփոփոխ: Օրինակ` եթե մարդը սիրում է ֆուտբոլ խաղալ, բայց մյուսները անընդհտ նրան հորդորում են ֆուտբոլ չխաղալ, նա ուզած, թե չուզած չի խաղում ֆուտբոլ, բայց նա միշտ էլ իր սրտում կսիրի ֆուտբոլ խաղալը: Մարդը անհատականություն է հենց իր սրտի շնորհիվ,սակայան չգիտես ինչու հասարակությունում իրեն ցուցադրում է ըստ խելքի։ Ինձ թվում է, որ ավելի հեշտ է փոխել ողջ աշխարհը քան ինքդ քեզ, բայց եթե քեզ հաջողվել է փոխել ինքդ քեզ ապա հաստատ քեզ կհաջողվի նաև փոխել ողջ աշխարհը։ Մեր աչքի առաջ դեռևս կան միայն աշխարհում իրենց հետքը թողած մարդիկ և հուսով եմ, որ մեր միջից գոնե մեկը կլինի այն ուժը, որը մեզ իր գործերով կստպի փոխել աշխարհը։Աշխարհը փոխելու համար կարևորագույն գործոն հավատն է ինքդ քո հանդեպ։ Միշտ հավատա,որ դու ես այն միակը, ով կփոխի աշխարհը։
Այսքան երկար խոսեցինք աշխարհը փոխելու մասին, բայց չպարզաբանեցինք, թե ի՞նչ է աշխարհը։ Աշխարհը քո և օտար մարդու ընդհանուր ցավն է և հենց այդ ցավն է, որը միավորում է մեզ։ Աշխարհը փոխելու համար պետք է սկզբում բացահայտես այն, իսկ այն բացահայտելու համար պետք է ապրես ուրիշի ցավով։ Պետք է ուղղակի փոխել աշխարհը և աշխարհը կփոխի քեզ։

No comments:

Post a Comment