16 January 2015

Գնահատիր միայնությունը բարձունքում

Բարձրանալու ցանկությունը այնքան մեծ է, որ իր ստվերում է թողնում բոլոր մյուս վախերը: Վախերը կորստից, ուրիշների կարծիքներից և միայնությունից:
Ամենամեծ վախը հենց այդ միայնությունից է: Միայնության հանդեպ վախը միշտ չէ, որ հետապնդում է մեզ, այլ միայն վերջում, երբ ամեն ինչ արդեն եղած է լինում: Բայց մենք միշտ հույս ենք ունենում, որ այդ միայնությունը դեռ իրականություն չէ, այլ միայն վախ: Մենք չենք հասկանում, որ հենց այդ միայնությունն է ապացուցում, որ մենք բարձունքում ենք: Քո կողքին կարող են լինել հազարավոր մարդիկ, հազարավոր մտերիմներ և ընկերներ, բայց միևնույն է՝ միայն հոգևոր միայնությունն է փաստում, որ ու բարձրության վրա ես գտնվում: Բարձունքում հայտնվելը մեզ տալիս է հարգանք, վստահություն, պատիվ, շրջապատ, բայց միևնույն ժամանակ քեզ հեռու է պահում մարդկանցից քո բարձրության պատճառով, քանի որ նրանց ձայնը չի լսվում քո բարձունքից և քո միայնությունը տևում է այնքան, մինչև քեզ չեն հավասարվում ու անցնում. դրա համար բարձունքի հասնելով՝ պետք է սովորես նաև ճիշտ ժամանակին կանգ առնել, որպեսզի անկումդ ցավալի չլինի:

No comments:

Post a Comment