15 January 2015

Ես Շողակնում և Շողակնը իմ մեջ


2014-ը շատ նշանակալից էր ինձ համար: Նոր անկումներ և բարձունքներ: Ամեն մի բարձունք իր հետևից թողնում է լավ էմոցիաներ, իսկ անկումները սպիեր են թողնում, որոնք կերտում են մեր հաղթանակները:
Իմ կյանքի ամենամեծ բարձունքներից էր Շողակն էլեկտրոնային ամսագիրը: Այդ ամսագիրը ինձ տվեց հնարավորություն լինելու ավելի պայծառ և ավելի անկաշկանդ: Շողակնը ինձ հնարավորություն տվեց աշխատելու, ստեղծագործելու, թարգմանելու: Շողակնը ինձ սովորեցրեց հասկանալ կարդացածս և վերլուծել այն: 
Հենց Շողակնը ինձ՝ ծույլիս մոտ, արթնացրեց աշխատասեր ոգին: Ամեն անգամ ոգեշնչվելով՝ ես ավելի ու ավելի էի աշխատում և հենց Շողակնը ինձ հնարավորություն տվեց հարգել ինքս ինձ: Չգիտես ինչու, հենց ես դարձա Շողակնի գլխավոր խմբագիրը: 
Կարծես երեկ լիներ, երբ ընկեր Նունեն կարդալով մեր դասարանի սովորողների նյութերը՝ մեզ առաջարկեց ստեղծել մի բլոգ, որտեղ կտեղադրվեն հենց մեր նյութերը: Այդ միտքը ի սկզբանե ոգևորել էր ինձ: Ամեն անգամ Շողակն այցելելիս՝ մի մեծ հպարտություն եմ ապրում, որ դա մերն է ամենալավ, ամենամիասնական, ամենա-ամենա դասարանինը` 8-3 դասարանինը: Իմ խոսքի մեջ շատ եմ նշում հաջողություն բառը, բայց դա չի նշանակում, որ Շողակնը բավարարվում է ունեցածով, ընդհակառակը՝ առանց կանգնելու հաղթահարում է ամեն ինչ իր ճանապարհին:
Ուզում եմ նաև ասել, որ  այս գեղեցիկ գործը չէր լինի առանց Արեգ Ղալամքարյանի, Լուսինե Ալեքսանյանի, Թամարա Աճեմյանի, Մանե Հովհաննիսյանի, Անի Ջանոյան, Մարիամ Մանսուրյանի: Չէր լինի Շողակնը առանց Նունե Մովսիսյանի: Չէր լինի նաև Շողակնը մեր բոլորիս հավատի, որը մեզ առաջ էր տանում: Եվ ամենակարևորը չէր լինի Շողակնը՝ առանց 8.3 դասարանի միասնության:
Թելունց Էրիկ
1 կայք, 2 տղա, 5 աղջիկ, 1 ուսուցչուհի։ Այս ամենը կարելի է փոխարինել մի բառով՝ Շողակն։ Մեր Շողակնը։ Ամեն մի ստեղծագործություն կամ նյութ, որը Դուք կտեսնեք Շողակնում՝ մի փոքրիկ լուսամփոփ է։
Ամեն մի լուսամփոփ օգնում է Շողակնի շողքը պահել։ Ամեն մի լուսամփոփ ամեն մի հեղինակի հոգու պստլիկ լույսն է։
Մեր կայքի շնորհիվ մենք սկսեցինք ստեղծագործել։ Եվ ոչ միայն ստեղծագործել։ Այնտեղ կան թարգմանություններ, վերլուծություններ։
 
Շողակնի լույսը պահպանելու համար մենք սկսեցինք աշխատել։ Դա է կարևորը։ Հենց դա ինձ տվեց Շողակնը։ Ես սկսեցի աշխատել, ունեցա դժվարություններ, բայց հաղթահարեցի և ունեցա արդյունք։ Արդյունքս դարձավ լուսամփոփ։ Եվ Շողակնը չմարեց։
Մանե Հովհաննիսյան
«Շողակն» էլեկտրոնային» ամսագիրը փոխեց իմ կյանքը, դարձրեց ավելի իմաստավոր։
Ես նպատակ դրեցի. թողարկել այնպիսի նյութեր, որպեսզի Շողակնը չկորցնի իր շողն ու փայլը։ Ես դեռ փորձում եմ անել հնարավոր- անհնարինը Շողակնի համար։ 
Առաջին նյութս, որ թողարկեցի, «Կյանքի ուղի»-ն էր։ Այն կարծիքները, որոնք հնչեցին առաջին նյութիս մասին, ինձ ավելի ոգեշնչեցին, և ես սկսեցի օր օրի ստեղծագործել։ Սկսեցի քայլ առ քայլ առաջ գնալ։ Ես արդեն թողարկել եմ 18 նյութ և համարվել ուսումնական արձակուրդի «Ամենաշողակնը»։ Եվ ահա «Շողակնը» դարձավ կյանքիս մի մասնիկը։ 
Լուսինե Ալեքսանյան
Երբ ստեղծվեց Շողակնը և ինձ հրավիրեցին այնտեղ, այդ օրվանից իմ կյանքը փոխվեց դեպի ավելի լավըՍկզբում ինձ թվում էր, թե Շողակնին ոչ ոք ուշադրություն չի դարձնի, սակայն հետո երբ ես իմացա, թե ովքեր են նայում մեր բլոգը, ես սկսեցի ավելի հաճույքով թողարկել նյութերը։ Միգուցե ես շատ նյութ չեմ թողարկում բլոգում, բայց ես նայում եմ մյուսների նյութերը և ես միշտ Շողակնի հետ եմ։ Շողակնը ինձ պարգևեց ուրախություն, ազատություն և էլի շատ կարևոր բաներ։
Ինձ համար 2014 ուս.տարին ներկայացավ նորություններով լի: 
Այն արթնացրեց իմ մեջ թաքնված ստեղծագործ աղջնակին: Ահա մի օր, ինձ հյուր եկավ «Շողակն» էլէկտրոնային ամսագիրը:
«Շողակնը» ազատության նոր ձևաչափ է, այն ձևավորում է նոր մտքեր նոր մարդու մեջ: 
«Շողակն»-ում կարող ես լինել ազատ: 
«Շողակն»ում  հավաքվել են վառ անհատականություններ, ովքեր ներթափանցում են մարդու հոգու ամենախորքերը: Այն նման է շողացող աստղերի, որոնք փայլում են նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց փայլը անստվեր է:
Թամարա Աճեմյան
Շողակն ինձ համար կարծես ընկեր լինի….երազանքների ընկերես գրում եմ, պատմում եմ իմ զգացողությունների մասին, նա ուղղակի լսում է՝ առանց որևէ հարց տալու

Երբեմն լինում է՝  այնքան տարբեր բաներ եմ զգում, որ եթե չազատվեմ այդ զգացողություններից (գոնե  մի քանիսից), ապա ուղղակի կպայթեմ, բայց երբ սկսում եմ գրել Շողակնում, կարծես ինձ ավելի ազատ եմ զգում, ավելի խախանդ և հանգիստ: Ճիշտն ասած`  սկզբում, չէի էլ կարծում, որ Շողակն այդքան տեսանելի կլինի ու շատ այցելուներ ձեռք կբերի, բայց երբ մենք սկսեցինք նյութեր թողարկել, ես էլ սկսեցի հաճախակի  մտնել ու կարդալ ընկերներիս նյութերը:


Դուք անտանելի եք, սիրելիներս: Առանձին-առանձին մի կերպ դիմանում եմ, երբ միասին եք, անտանելի եք: Բայց բավական է ձեզ հանդիպեմ Շողակնում ու միանգամից մոռանում եմ ամեն-ամեն ինչՈւրախանում եմ, երբ ուրախ եք, տխրում եմ, երբ տխուր եք, ցավ եմ զգում ու հուզվում, երբ ցավ եք զգում:

«Շողակնի» ձեր թողարկումներին անհամբեր սպասում եմ օրվա բոլոր ժամերին: Չեք էլ պատկերացնի՝  ինչ հրճվանք եմ ապրում, երբ տեսնում ու զգում եմ ձեր հոգու ու մտքի աճը՝  միլիմետր առ միլիմետր:


Դուք հիմա կամ սիրահարվում եք, կամ... սիրաթափվում: Սերը ձեզ թևեր է տալիս, բայց, պիտի կարողանաք հասկանալ նաև, որ սիրո կորուստն էլ ձեզ հասունացնում է: Էրիկի հետ համաձայն եմ՝ գնահատեք ձեր պարտությունները:


Միայն թեխնդրում եմկանգ չառնեքԿանգ առնելը ուշաթափության նման մի բան էհետո դժվարությամբ են խելքի գալիս կամ էլ...չեն գալիս:


Մի բան էլ՝  անկեղծ եղեք: Ուրախ եք, հիացած գրեք, տխուր եք, ցավ զգալով գրեք, բայց գրեք, լա՞վ:


Հա, ի դեպ, ես երբևէ ասե՞լ եմ, որ սիրում եմ ձեզ, չէ՞: Սրանից լավ առի՞թ:

«Շողակն» ջան, ես քեզ սիրում եմ, մեկիկ-մեկիկ (արդեն ասել եմ, չէ՞, միասին անտանելի եք)...


Նունե Մովսիսյան

No comments:

Post a Comment