26 January 2015

Խաբել կարելի է, բայց պետք է գիտակցել, որ խաբեությունը խաբեություն է ծնում

Image result for սուտ
Խաբեությունը եզակի չի կարող լինել: Մեկ անգամ խաբելով՝ ստիպված ես լինում ևս հազար անգամ խաբել, որպեսզի պաշտպանես խաբեությունդ:
Ցանկացած դեպքում մենք ուզում ենք չխաբել, սակայն հաճախ ստիպված ենք, և դա լավ է: Եթե մենք չխաբենք, կզրկվենք շատ ու շատ հաճույքներից: Խաբելը շնորհք է, որը ի վերուստ է տրվում: Խաբելու կարողությունը խելքի նշան է, քանի որ, եթե քո խաբեությունը աշխատում է, ուրեմն դու դիմացինին ապացուցել ես քո ուզածը: Խաբել կարելի է, բայց խաբեբա լինել՝ ոչ: Խաբեբայությունը մեզ դարձնում է ստոր և նենգ: Խաբեբայությունը տարբերվում է խաբեությունից այն բանով, որ խաբեբաները ուզում են խաբել, իսկ հասարակ խաբողները ստիպված են դա անում: Հասարակ խաբողները ստում են, քանի որ վախենում են կորստից:
Շատ հաճախ մարդիկ խաբում են անկախ իրենց կամքից: Դա շատ ցավալի երևույթ է, բայց ավելի ու ավելի ցավալի, երբ խաբում ենք ինքներս մեզ: Դա անբուժելի, սակայն ոչ մահացու հիվանդություն է: Այդ հիվանդությամբ հիվանդների ամենամեծ դատավճիռն է ուրիշ մարդկանց բացասական կարծիքը քո մասին: Ընդհանրապես խաբել կարելի է, բայց պետք է գիտակցել, որ խաբեությունը խաբեություն է ծնում և հնարավորության տալիս դիմացինին ևս քեզ խաբել:

No comments:

Post a Comment