19 January 2015

Մուտք դեպի ներկա

Գեղեցկադեմ օրիորդը պատշգամբի մոտ նստած սպասում էր իր ճամփորդին: Ռադիոյի մեղմօրոր երգի տակը օրիորդը քնեց: Ինչ-որ դռներ բացվեցին օրիորդի առջև և նա առաջ գնաց: Դրանք դրախտի դռներն էին և աղջկան տանում էին դեպի հրաշքներ: 

Դրախտում անձրևը հենց նոր էր կտրվել և տերևներից կաթիլները թափվում էին: Հեռվում աղջիկը տեսավ իր դղյակը, որը կարծես անապատի օազիս լիներ: Առջևում անուշաբույր վարդերի պարտեզն էր, որի բույրը աղջկան սրընթաց ուղեկցեց դեպի դղյակ: Օրիորդը մոտեցավ դղյակին և տեսավ իրեն՝ ռադիոյի երգի տակ քնած: Մի քիչ հեռվում ինչ-որ ձայներ էին լսվում, կարծես թե իր ճամփորդն էր ծիծաղում: Օրիորդը ուրախացավ և արագ վազելով գնաց իր ճամփորդի մոտ: Անուշադրության պատճառով աղջիկը ընկավ և հանկարծ նրա ժպտուն դեմքը դարձավ շատ տխուր՝ լսելով ճամփորդի ծիծաղը մյուս դղյակի օրիորդի հետ: Աղջիկը այդ պահին իրեն շատ միայնակ ու դավաճանվաց զգաց, ոչ մի ուրիշ բանի մասին չէր մտածում և  ուշաթափվեց: Քնից արթնացավ. նայեց պատուհանից դուրս, ճամփորդի ծիծաղը չէր լսվում: Ուղղամիտ օրիորդը մտքում անընդհատ կրկնում էր՝ ստելով ինքն իրեն:
-         Չէ, չէ իմ ճամփորդը ինձ չի դավաճանել, նա ճանապարհին է և կարծում եմ, որ մի քիչ հետո նա այստեղ կլինի:
Աղջիկը տարիներ շարունակ նստած սպասում էր իր ճամփորդին ՝ իմանալով, որ եթե գար, ապա վաղուց արդեն այստեղ կլիներ: Օրիորդը մինջև հիմա էլ սպասում է իր ճամփորդին…

No comments:

Post a Comment