22 December 2014

Միտքը՝ հիվանդության պատճառ (հոդվածի վերլ ուծություն)


Haykakan kakachԺամանակի ընթացքում միտքը կարող է վերածվել զգացմունքի: Հենց այդ զգացմունքներն են, որ մեզ յուրահատուկ են դարձնում:
Հենց դրանով է ամեն մի մարդ առանձնանում մյուսից: Զգացմունքը այն չէ, ինչ մենք ենք զգում, այլ այն, ինչ մենք տալիս ենք դիմացինին: Միտքը չի կարող լինել հիվանդության պատճառ: Մենք հիվանդանում ենք ոչ թե մեր մտքի, այլ այդ մտքից ծնված զգացմունքների պատճառով: Եթե մենք դիմացինին տալիս ենք հաճելի մի բան, ապա մենք լցվում ենք դրական էմոցիաներով և չենք հիվանդանում, քանի որ նույնիսկ չենք էլ մտածում դրա մասին, իսկ եթե մենք դիմացինին տհաճություն ենք պատճառում, ապա մենք ևս ընկալում ենք այդ և վնասում հենց մեզ: Զգացմունքը հայելիաբար է ազդում մեզ վրա: 
Իմ կարծիքով, ամենավնասկար բանը, որ մենք կարող ենք ունենալ՝ խաբված լինելն է: Դա զգալով մենք հնարավորություն ենք տալիս մեր բոլոր հիվանդություններին ակտիվանալ: 
Ոչինչ պատահական չի տրվում և ամեն մարդ ստանում է այն, ինչին արժանի է:

«Միտքը՝  հիվանդության պատճառ» հոդվածը կարդացեք այստեղ:

1 comment:

  1. Էրիկ ջան, չես էլ կարող պատկերացնել՝ ինչ հաճույքով եմ հետևում մտքերիդ ընթացքին:

    ReplyDelete