26 December 2014

Ատելությունը ծանր քար է մարդկանց մեջքին


Գիտեք ես ընդունում եմ, որ իմ կյանքում եղել է մարդ ում ես ատել եմ, բայց այդ մարդուն ես ջնջել եմ իմ կյանքից և էլ ոչ ոքի թույլ չեմ տա ճանաչել ինձ այնքան, որ նա ստիպի ինձ ատել:
Չնայած՝ եթե մենք ատում ենք ինչ-որ մեկին, ուրեմն այդ մեկին շատ մոտ ենք ընդունել մեր սրտին: Երբ մարդ ընդունում է սերը, նա պետք է պատրաստ լինի նաև ատելության: Երբ ամբողջ հոգով և սրտով սկսում ես ատել այն մարդուն, ով մի ժամանակ թանկ է եղել քեզ, ծնվում է անտարբերությունը՝ կարծես ոչ էլ ճանաչել եք միմյանց: Ատելությունը ատելություն է ծնում: 
Ատելությունը ծանր քար է մեջքիդ...
Կյանքը շատ կարճ է, որպեսզի լցնենք այն ատելությամբ: Ատելությունը դրան արժանի չէ...

No comments:

Post a Comment